Հունվարի 15, 2019

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ARMLA_combination

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիր

ԿԱՌՈՒՅՑ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ

Երիտասարդական ոլորտի հետազոտող

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

Հունվարի 27, 2019թ.

ԾԱՌՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏ

Փետրվար-մարտ, 2019թ.

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ

Ծրագրի ղեկավար

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ոլորտային ուսումնասիրությունների իրականացում, վերլուծական զեկույցի պատրաստում:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Երիտասարդության ոլորտում առկա քաղաքականությունների ուսումնասիրություն,
  • բյուջետային միջոցների ուսումնասիրություն,
  • դաշտի քարտեզագրում՝ առ 2019թ․,
  • ոլորտային տվյալների ու փաստաթղթերի վերլուծություն,
  • վերլուծական զեկույցի պատրաստում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Ազգային մակարդակում երիտասարդական ոլորտում աշխատանքային փորձ,
  • ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության վերաբերյալ գիտելիքներ ու տեղեկացվածություն,
  • երիտասարդական քաղաքականության միջազգային փորձի ուսումնասիրություն և/կամ տեղեկացվածություն,
  • հետազոտական աշխատանքի իրականացման փորձ,
  • վերլուծական փաստաթղթերի, զեկույցների պատրաստման փորձ,
  • ֆոկուս խմբային քննարկումներ կազմակերպելու փորձ,
  • քաղաքացիական հասարակության կառույցների հետ դրական աշխատանքային հարաբերություններ կառուցելու և նրանց հետ համագործակցելու կարողություն,
  • գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է:

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև 2019թ. հունվարի 27-ը ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրական (CV) և մոտիվացիոն նամակ yic@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Երիտասարդական ոլորտի հետազոտող»):

Ինքնակենսագրականն ու մոտիվացիոն նամակը կարող եք նաև բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 («Արևամանուկ» շենք, 1-ին հարկ) հասցեով:

Պահանջները բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97:

 

«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիրն իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: