Հունվարի 13, 2019

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ-ՈՒՄ

ARMLA_combination

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիր

 

ԿԱՌՈՒՅՑ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ)

Գյումրի, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ

Ծրագրի օգնական

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

Հունվարի 23, 2019թ.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ

Փետրվարի 1, 2019թ.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ

Ոչ լրիվ դրույք (5-օրյա, շաբաթական 28 ժամ)

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ

Կարճաժամկետ (5 ամիս)

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ

Ծրագրի ղեկավար
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի շրջանակում թիմի կողմից իրականացվող կազմակերպչական, ֆինանսական և բովանդակային աշխատանքներին աջակցություն, ծրագրի տեսանելիության ապահովում:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Աջակցել ծրագրի ադմինիստրատիվ, բովանդակային և ֆինանսական փաստաթղթերի կազմմանը,
  • Աջակցել ծրագրային հաշվետվությունների պատրաստմանը,
  • Մասնակցել ծրագրի հանրայնացման գործողությունների կազմակերպմանն ու իրականացմանը,
  • Լրացնել և թարմացնել ծրագրի տվյալների բազաները,
  • Հավաքել, խմբագրել և թարգմանել էլեկտրոնային փաստաթղթերը,
  • Աջակցել ծրագրի էլեկտրոնային և տպագիր փաստաթղթավարությանը,
  • Անհրաժեշտության դեպքում ստանձնել ծրագրի շրջանակում և Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքի/կամավորության փորձ ՀԿ ոլորտում,
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
  • Հայերենի գերազանց իմացություն /անգլերենի իմացությունը ցանկալի է/,
  • Համակարգչային ծրագրերից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ
  • Տեղական ծրագրերի կազմակերպչական և ադմինստրատիվ աշխատանքների փորձը կդիտարկվի առավելություն։

 

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Վերապատրաստումներ,
  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում։

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև 2019թ. հունվարի 23-ը ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրական (լուսանկարով) և մոտիվացիոն նամակ yic@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Ծրագրի օգնական»):

Ինքնակենսագրականն ու մոտիվացիոն նամակը կարող եք նաև բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 («Արևամանուկ» շենք, 1-ին հարկ) հասցեով:

Պահանջները բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97:

 

«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից: