IMG_9610 - Copy
Երբ՝  Հոկտեմբեր 2018 – Օգոստոս 2019 Նպատակ՝  Խթանել կամավորությունը և կապել արվեստը և միջմշակութային ուսուցումը՝ նպաստելով երիտասարդների հզորացմանը և ինքնազարգացմանը։ Կամավորի առաջադրանքները՝ Շիրակի մարզի և Գյումրու 13-30 տարեկան երիտասարդների համար պլանավորել և անցկացնել «Ձեռագործ աշխատանք»-ի ակումբ՝ ամսական երկու անգամ, աջակցել «Միջմշակութային ակումբ»-ի և «Ուրբաթօրյա սրճարան»-ի կազմակերպչական  աշխատանքներին, պլանավորել, նախապատրաստել և անցկացնել կամավորությունը խթանող միջոցառումներ` «Կամավորության ամիս ԵՆԿ-ի հետ» նախագծի շրջանակներում, կազմակերպել ֆոտոցուցահանդես, բացօթյա կինոդիտումներ, իրենց երկրի մշակույթի, ուտեստների, պարերի և այլնի ներկայացում, ինչպես նաև պատրաստել ԵՆԿ ամսական պարբերականը։  ...


IMG_9607
 Երբ՝ Հոկտեմբեր 2018 – Հոկտեմբեր 2019 Նպատակ` նպաստել երիտասարդների ինքնազարգացմանը և բարձրացնել վերջիններիս դերը հասարակության մեջ՝ կամավորության խթանման, մատչելի ծառայությունների մատուցման և երիտասարդական աշխատանքի նորարարական մոտեցումների օգտագործման միջոցով: Կամավորի առաջադրանքները՝ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի շահառուների համար կազմակերպել մշակութային, սպորտային, կրթական և ստեղծագործական միջոցառումներ և աշխատարաններ, ներկայացնել երիտասարդական աշխատանքի իր երկրի փորձը, ներգրավվել հյուրընկալող կազմակերպության ընթացիկ ծրագրերում՝ մասնավորապես ֆոնդահայթայթման գործընթացում։  ...


47445599_2256476707719086_5157487657789423616_n
Դեկտեմբերի 4-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» հետ համատեղ իրականացրեց «Կամավորների միջազգային օր-2018» ծրագիրը՝ նվիրված Կամավորների միջազգային տոնին: Ծրագրի շրջանակում անցկացվեցին հետևյալ միջոցառումները՝ Կամավորության հնարավորությունների տոնավաճառ (Volunteering Fair)՝ մասնակցությամբ կամավորական ծառայություններ մատուցող, նման հնարավորություններ ընձեռող տեղական և միջազգային կազմակերպությունների:  Աշխատարաններ (Workshops)՝ հմտությունների զարգացում, փորձի ներկայացում, քննարկումներ (չ)կոնֆերանսների ձևաչափով (զուգահեռ 3 սենյակներում, յուրաքանչյուրն առավելագույնը 30 րոպե տևողությամբ, ընդամենը 6 աշխատարան)՝ մասնակցությամբ...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Erasmus+ Mastery ՎԱՅՐԸ՝ Թբիլիսի, Վրաստան ՕՐԵՐԸ՝ փետրվարի 6-13, 2019 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է հզորացնել 9 երկրից ներկայացված երիտասարդական աշխատողների, ֆասիլիտատորների, համակարգողների, ՀԿ անդամների, և զինել ծրագրի նախագծման և կառավարման հմտություններով՝ իրականացնելու սեփական ծրագրերը: ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ Բացահայտել «Էրազմուս+ Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագիրն իր մանրամասնություններով՝ շեշտը դնելով միջազգային համագործակցության և արդյունավետ գործողություններ իրականացնելու վրա: Զարգացնել մասնակիցների կարողությունները ոչ-ֆորմալ կրթության և միջմշակութային ուսուցման գործընթացներ կազմակերպելու համար: Հզորացնել մասնակիցներին և տալ համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ծրագրերի մշակման և կառավարման վերաբերյալ, ինչը կօգնի տեղական և միջազգային ծրագրեր...


IMG_20181108_142954 (1)
Եվրոպական կամավորական ծառայություն իրականացնելու հնարավորությունը մեզ տրվել է Գյումրու «Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոն» ՀԿ-ի կողմից, որը Գյումրիում ակտիվ գործունեություն է ծավալում երիտասարդական շարժունակության և վերջիններիս համայնքային ներգրավվածության ոլորտում։ Մենք եվրոպական կամավորական ծառայություն ենք իրականացնում Խորվաթիայի Օզալ քաղաքում, որը աշխարհի մյուս բոլոր քաղաքներից տարբերվում է յուրօրինակ բնությամբ, ամրոցով ու հիդրոէլեկտրակայանով, որը ավելի ամրոց է, քան ինքը՝ ամրոցը։ Ամրոցը բավականին ժամանակակից տեսք ունի՝ արտաքին վերանորոգմամբ և տարիների ընթացքում կորցրել է իր ամրոցային շունչը։ Ամրոցի ներքևով հոսում է Կուպա գետը, որի վրա էլ կառուցված է հիդրոէլեկտրակայանը։ Լեգենդը պատմում է, որ Հիդրոէլեկտրակայանում ապրում է երեքգլխանի վիշապ, որն ամեն գիշեր...

 
IMG_1325
Նոյեմբերի 21-ին կայացավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հերթական տեղեկատվական օրը: Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան տեղեկանալու ԵՆԿ հիմնադրման, ծավալած գործունեության և իրականացվող տեղական և միջազգային ծրագրերի մասին՝ կենդանի գրադարանի մեթոդաբանությամբ։ 📢💬💭 ...