Հոկտեմբերի 15, 2018

ԱՆԳԼԵՐԵՆԻ ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆՈՐ ԱԿՈՒՄԲՆԵՐ ԵՆԿ-ՈՒՄ

CLUBՍիրով տեղեկացնում ենք, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մեկնարկում է անգլերենի նոր ակումբներ՝ սկսնակ և միջին մակարդակների համար:

Եթե ցանկանում եք սովորել անգլերեն կամ բարելավել ձեր գիտելիքները, ապա շտապեք գրանցվել մինչև հոկտեմբերի 20-ը ժամը 12:00՝ լրացնելով հետևյալ առցանց հայտը:

Ակումբին անդամ կարող է լինել 14 տարին լրացած ցանկացած անձ:

Սկսնակների ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին:

Միջին մակարդակի անգլերենի ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի երկուշաբթի և կիրակի օրերից) կամ այցելել ԵՆԿ գրասենյակ՝ Շահումյան 69 հասցեով (Արևամանուկ շենք, 1-ին հարկ):