IMG_0179
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի «UPSHIFT» մոդելի ներդրման նպատակով հոկտեմբերի 24-26 Գյումրիում տեղի ունեցավ դասընթացավարների վերապատրաստում, որին մասնակցում էին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի աշխատակազմի անդամներ, մենթորներ, տեղական և միջազգային կամավորներ: *«UPSHIFT» մոդելը 12-18 տարեկան պատանիների հմտությունները բացահայտելու և զարգացնելու հատուկ գործիք է:    ...


IMG_0844
2018թ. հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Եվրոպական Միության «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրի շրջանակներում Սլովակիայից Գյումրի ժամանած Մարտին Միչոյի հրաժեշտի ոչ-ֆորմալ հավաքույթը: 🇸🇰 Մարտինը մեկ տարի շարունակ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում» զբաղվել է «Ուրբաթօրյա սրճարանի» կազմակերպչական աշխատանքներով, «Երիտասարդների տանը» վարել է համակարգչային ակումբ, ներգրավված է եղել կազմակերպության հանրային կապերի աշխատանքներում: Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Մարտինին հանձնվեց շնորհակալագիր և YouthPass հավաստագիրը` իրականացրած կամավորական աշխատանքի համար: 🤗 ...


With my mentor and my friends
Ես գրում եմ իմ տանից, որը իմ աշխատանքի վայրից և ուսումնական հաստատությունից ընդամենը 500 մետր հեռավորության վրա է: Կարող եմ ասել, որ իմ ամենօրյա ռեժիմը հրաշալի է: Աշխատում եմ Բիդգոշտի տնտեսագիտական համալսարանում, որտեղ մենք կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ, դասընթացներ, սեմինարներ միջազգային ուսանողների համար, ինչպես նաև կազմակերպում և մասնակցում ենք «Էրազմուս +» երիտասարդական փոխանակման ծրագրեր: Ես աշխատում եմ նաև «Museum of  Photography» լուսանկարչության թանգարանում, որտեղ օգնում են կազմակերպել ցուցահանդեսներ, միջոցառումներ և այլն: Աշխատանքից բացի սովորում եմ  և զբաղվում եմ սպորտով: Կարող եմ ասել, որ սա կլինի իմ կյանքի լավագույն և ամենաերջանիկ տարիներից մեկը: Ես իսկապես երջանիկ եմ, որ օգնում եմ այդ մարդկանց: Շնորհակալություն ինձ այս հնարավորությ...


With my mentor and my friends
Հյուրընկալող կազմակերպություն. Wyższa Szkoła Gospodarki w Bydgoszczy Երբ. Սեպտեմբեր 2018 – Սեպտեմբեր 2019 Որտեղ. Բիդգոշ, Լեհաստան Նպատակ. Բարձրացնել տեղի երիտասարդների միջմշակութային իրազեկվածության մակարդակը, վերջիններիս ինքնավստահությունը և բարելավել լեզվական հմտությունները։ Կամավորի առաջադրանքները. Միջազգային ուսանողների համար կազմակերպել տարբեր միջոցառումներ ու դասընթացներ, անցկացնել միջմշակութային երեկոներ, ներգրավվել ու աջակցել Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող երիտասարդական փոխանակման ծրագրերի կազմակերպչական թիմին, լուսանկարչության թանգարանում կազմակերպել ցուցահանդեսներ ու հանրային միջոցառումներ։   ...


Սիրով տեղեկացնում ենք, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մեկնարկում է անգլերենի նոր ակումբներ՝ սկսնակ և միջին մակարդակների համար: Եթե ցանկանում եք սովորել անգլերեն կամ բարելավել ձեր գիտելիքները, ապա շտապեք գրանցվել մինչև հոկտեմբերի 20-ը ժամը 12:00՝ լրացնելով հետևյալ առցանց հայտը: Ակումբին անդամ կարող է լինել 14 տարին լրացած ցանկացած անձ: Սկսնակների ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին: Միջին մակարդակի անգլերենի ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին: Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի երկուշաբթի և կիրակի օրերից) կամ այցելել ԵՆԿ գրասենյակ՝ Շահումյան 69 հասցեով (Արևամանուկ շենք, 1-ին հարկ):  ...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ TRAINBOW ՎԱՅՐԸ՝ Կիսակ, Սլովակիա ՕՐԵՐԸ՝ դեկտեմբերի 3-11, 2018 ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է հզորացնել և ամրապնդել կրթության մասնագետների կարողությունները՝ երիտասարդական աշխատանքում իմաստալից կրթական ծրագրեր և գործողություններ կազմակերպելու, անցկացնելու և գնահատելու համար, որոնք նպատակ ունեն խթանել բազմազանությունն ու ակտիվ մասնակցությունը: ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18 տարին լրացած երիտասարդական աշխատողներ, դասընթացավարներ, ֆասիլիտատորներ և կրթության ոլորտի մասնագետներ, ովքեր ցանկանում եմ ամրապնդել իրենց գիտելիքներն ու ձեռք բերել նոր հմտություններ երիտասարդական աշխատանքի ոլորտում: ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 30 եվրո Հավելյալ տեղեկատվություն կարող եք ձեռք բերել ներկայացված տեղեկատուից։   Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:   ...


IMG_9567
2018թ. սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Եվրոպական Միության Եվրոպական կամավորական ծառայություն ծրագրի շրջանակներում Բելգիայից Գյումրի ժամանած Ալեքս Հոյկամերի հրաժեշտի ոչ-ֆորմալ հավաքույթը: Ալեքսը մեկ տարի շարունակ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում» զբաղվել է «Ուրբաթօրյա սրճարանի» կազմակերպչական աշխատանքներով, Գյումրու Nº 7 հիմնական դպրոցում և «Աստեր» մանկապարտեզում իրականացրել է ոչ ֆորմալ կրթական մեթոդներով անգլերենի ուսուցում և Երիտասարդների տանը անցկացրել է բազմազանությանն ու հավասարությանը նվիրված թեմատիկ շաբաթ: Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Ալեքսին հանձնվեց շնորհակալագիր և YouthPass` իրականացրած կամավորական աշխատանքի համար: ?     ...

 
IMG_3186
Մեծագույն ուրախությամբ ներկայացնում ենք այս տարվա մեր ամենաազդեցիկ ծրագրերից մեկը՝ «Մեր աշխարհն առաջնորդող կանայք» (GLOW) ամառային ճամբարները, որն իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» և Խաղաղության կորպուսի կամավորների կողմից՝ ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցության շնորհիվ: GLOW-ն աղջիկների առաջնորդության և հզորացման ծրագիր է, որը նպատակ ունի կրթության միջոցով խթանել երիտասարդ աղջիկների շրջանում առաջնորդությունը, ընկերասիրությունը, քաղաքացիական ակտիվությունը, գենդերային հավասարությունն ու իրավագիտակցությունը, ներշնչել ինքնավստահություն և հաղորդել համապատասխան գիտելիքներ՝ իրենց համայնքների խնդիրներից բխող ծրագրեր իրականացնելու համար:  Այս տարի իրականացվեցին երեք ցերեկային ճամբարներ Գյումրիում, Կապանում և Գավառում՝ Հայկական Կարիտասի Գավառի «...