Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում շարունակում է դասընթացների հերթական շարքը: Այս անգամ հրավիրում ենք մասնակցելու դասընթացների «Երիտասարդական աշխատանքի հիմունքներ» ընդհանուր խորագրի ներքո՝ հետևյալ թեմաներով՝ 1. Երիտասարդական աշխատանքի ներածություն 2. Պետական երիտասարդական քաղաքականություն 3. Տեղական երիտասարդական քաղաքականություն 4. Երիտասարդական աշխատանքի լուսաբանում 5. Երիտասարդական աշխատանքի ֆինանսավորում   Դասընթացների ցանկը շարունակելի է (ընդհանուր առմամբ նախատեսվում է իրականացնել 22 թեմատիկ դասընթաց)։ Մյուս թեմաների վերաբերյալ տեղեկատվությունը կհայտարարվի առաջիկայում։   Դասընթացների ընդհանուր նպատակն է․ ...


IMG_0653
 Երբ՝ Մայիս 2018 – Փետրվար 2019 Նպատակ՝ խթանել կամավորությունը, կապել արվեստը և միջմշակութային ուսուցումը՝ նպաստելով երիտասարդների հզորացմանը և ինքնազարգացմանը։ Կամավորի առաջադրանքները՝ Շիրակի մարզի և Գյումրու 13-30 տարեկան երիտասարդների համար պլանավորել և անցկացնել «Ձեռագործ աշխատանք»-ի ակումբ՝ ամսական երկու անգամ, աջակցել «Միջմշակութային ակումբ»-ի և «Ուրբաթօրյա սրճարան»-ի կազմակերպչական  աշխատանքներին, պլանավորել, նախապատրաստել և անցկացնել կամավորությունը խթանող միջոցառումներ` «Կամավորության ամիս ԵՆԿ-ի հետ» նախագծի շրջանակներում, կազմակերպել ֆոտոցուցահանդես, բացօթյա կինոդիտումներ, իրենց երկրի մշակույթի, ուտեստների, պարերի և այլնի ներկայացում, ինչպես նաև պատրաստել ԵՆԿ ամսական պարբերականը։  ...

 
IMG_1157
Երբ. Մայիսի 10-18, 2018 Որտեղ. Գյումրի, Շիրակի մարզ Նպատակ. Խթանել համագործակցությունը Եվրոպական կամավորական ծառայության ծրագրերում ներգրավված կազմակերպությունների 30 ներկայացուցիչների միջև՝ նպաստելով համայնքային կամավորական ծրագրերի որակի բարձրացմանը և նորարարության ներմուծմանը փորձի փոխանակման միջոցով։ Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (Հայաստան) «Kultur Akiv» ՀԿ-ի (Գերմանիա) հետ համատեղ Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում հյուրընկալեց «Connect the DOTS» գործընկերության հաստատման ծրագիրը։ Ծրագրին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Գերմանիայից, Էստոնիայից, Չեխիայից, Լեհաստանից, Վրաստանից, Նիդեռլանդներից, Մոլդովայից, Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Իսպանիայից և Բելառուսից: Տեսնել ավելին...


ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  LANGUAGE AND CULTURAL CHALLENGE! ՎԱՅՐԸ՝ Սեգեդ, Հունգարիա ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  հուլիսի 15 - օգոստոսի 15, 2018 ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝  «Տալենտում» հիմնադրամ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝  բարձրացնել տեղի երիտասարդների միջմշակութային իրազեկվածության մակարդակը, վերջիններիս ինքնավստահությունը և բարելավել լեզվական հմտությունները։ ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  18-30 տարեկան նախաձեռնող, մոտիվացված, շփվող, դեռահասներին վերապատրաստելու փորձ ունեցող և անգլերենին տիրապետող երիտասարդներ: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել անգլերեն լեզվով ինքնակենսագրական (Europass) և մոտիվացիոն նամակ evs.sending@yic.am  էլ․հասցեին:   ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է  ս/թ մայիսի 25-ը։ Ծրագրին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ ծրագրի տեղեկատուից։ Հավելյալ ...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ OUTDOOR L.O.V.E. ( LABORATORY OF VARIOUS EMOTIONS) ՎԱՅՐԸ՝ Ածկուրի, Վրաստան ՕՐԵՐԸ՝ հուլիսի 12-22,  2018 ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է Բարձրացնել մասնակիցների տեղեկացվածությունը էմոցիոնալ ինտելեկտի մասին՝ որպես անհրաժեշտ կարողություն անձնական և սոցիալական բարեկեցության համար, ինչպես նաև երիտասարդական աշխատանքում օգտագործվող գործիք՝ ուղղված երիտասարդների հզորացմանը, դասընթացի ընթացքում ուսումնասիրել և արտացոլել սեփական (մասնակիցների) էմոցիոնալ ինտելեկտի հմտությունները իրական կյանքի տարբեր իրավիճակներում՝ շփվելով մյուս մասնակիցների հետ և ուղևորվելով երկօրյա լեռնային արշավի, բացահայտել երիտասարդական աշխատանքում և երիտասարդների շրջանում էմոցիոնալ ինտելեկտի կիրառման բացերը, որոնք խոչընդոտում են անձնական և սոցիալական զարգացմանը, և գտնել եղանակներ դրան...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում հրավիրում է մասնակցելու դասընթացների հետևյալ թեմաներով՝ Դեռահասների տարիքային զարգացման հոգեբանական առանձնահատկություններ Դեռահասների ծնողավարություն Դեռահասների առողջություն և հիգենիա Ներառականություն և աշխատանք հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար Սեռականություն և բռնություն դեռահասների հարաբերություններում Դեռահասների իրավունքներ և իրավախախտումներ Դասընթացների ցանկը շարունակելի է (ընդհանուր առմամբ նախատեսվում է իրականացնել 22 թեմատիկ դասընթաց)։ Մյուս թեմաների վերաբերյալ տեղեկատվությունը կհայտարարվի առաջիկայում։   Դասընթացների ընդհանուր նպատակն է․ Բարձրաց...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «Connect the Dots» ՎԱՅՐԸ՝ Գյումրի, Հայաստան ՕՐԵՐԸ՝ մայիս 10-18, 2018 ԴԱՍԸՆԹԱՑԸ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ Է խթանելու համագործակցությունը Հայաստանից, Գերմանիայից, Էստոնիայից, Չեխիայից, Լեհաստանից, Վրաստանից, Նիդեռլանդներից, Մոլդովայից, Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Իսպանիայից և Բելառուսից ժամանած Եվրոպական կամավորական ծառայության ծրագրերում ներգրավված կազմակերպությունների 24 ներկայացուցիչների միջև՝ նպաստելով ԵԿԾ ծրագրերի որակի բարձրացմանը և նորարարության ներմուծմանը փորձի փոխանակման միջոցով։ Դասընթացի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ է: ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18 տարին լրացած ԵԿԾ կամավորների մենթորներ, ԵԿԾ համակարգողներ և երիտասարդական աշխատանքի փորձ ունեցող մարդիկ: ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 25 եվրո Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցա...