Օգոստոսի 27-ին Գյումրու կենտրոնական այգում տեղի ունեցավ ոչ-ֆորմալ հանդիպում երիտասարդների միջազգային օրվա միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում ներգրավված կամավորների հետ: Կամավորները կիսվեցին իրենց տպավորություններով, հանդես եկան նոր առաջարկներով։ Հանդիպման վերջում Գյումրու ԵՆԿ ՀԿ-ի կողմից կամավորներին հանձնվեցին շնորհակալագրեր` երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջացառումների կազմակերպչական աշխատանքներում ակտիվ մասնակցության և ցուցաբերած աջակցության համար:     Տեսնել ավելին  ...


2016թ. հունիսի 16-ին ԵՆԿ ՀԿ-ում տեղի ունեցավ «Եվրոպական կամավորական ծառայության» միջազգային կամավորներ Կիրստինե Կնուձենի (Դանիա) և Սեբաստիան Ռիխլովսկու (Գերմանիա) հրաժեշտի միջոցառումը, որի ընթացքում կամավորներին հանձնվեցին շնորհակալագրեր՝ կազմակերպության գործունեության մեջ իրենց ներդրած ավանդի համար, ինչպես նաև հուշ-շնորհակալագրեր` անձնային որակների բնութագրմամբ և գնահատանքով: Միջոցառման ոչ ֆորմալ հատվածում կամավորներն արդեն կիսվեցին Հայաստանի մասին իրենց տպավորություններով, ձեռք բերած փորձով և լավագույն հուշերով:           ...


2016թ. Մայիսի 8-ին Գյումրու կենտրոնական այգում տեղի ունեցավ Գյումրու ԵՆԿ ՀԿ միջազգային կամավոր Կիրստինե Կնուձենի նախաձեռնած «Կենդանի գրադարանը», որի ընթացքում մասնակիցները տարբեր ազգերի՝ հայ, հնդիկ, եզդի, թուրք, ամերիկացի «Կենդանի գրքերի» միջոցով հնարավորություն ունեցան ծանոթանալու վերը նշված երկրներում առկա կարծրատիպերին ու նախապաշարմունքներին, քննարկելու այդ կարծրատիպերի հետևանքներն և դրանց լուծման հնարավոր ուղիները:     Տեսնել ավելին...


 2016 թ.հունիսի 12-ին տեղի ունեցավ ԵՆԿ անդամների հանդիպումը, որին այս անգամ ներկա էին նաև կազմակերպության գործունեության մեջ ակտիվորեն ներգրավված շահառուներ: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ կազմակերպության նախագահի, միջազգային խորհրդի և վերստուգիչի գործունեության կիսամյակային հաշվետվության ներկայացում, որից հետո անդամներն ու շահառուներն հնարավորություն ունեցան տեղեկանալու կազմակերպության ընթացիկ և ապագա ծրագրերի մասին: Հանդիպման ֆորմալ մասն ավարտվեց կազմակերպության նոր անդամներին անդամության քարտերի հանձմամբ, որից հետո հանդիպումը շարունակվեց ոչ ֆորմալ միջավայրում՝ հնարավորություն տալով կազմակերպության անդամներին, շահառուներին և աշխատակազմի անդամներին միմյանց հետ հաղորդակցվելու և հաճելի ժամանակ անցկացնելու։          Տեսնել ավելին...


2016թ Մարտի 30-ից ապրիլի 2-ը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջազգային կամավոր Կիրստինե Կնուձենը Շիրակի մարզային գրադարանում դպրոցականների համար անցկացրեց Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան և նրա հեքիաթներին նվիրված միջոցառումների շարք։ Միջոցառումների ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան մանրամասն տեղեկանալ գրողի կյանքի, ստեղծագործական ուղու մասին: Մասնակիցները նաև ունկնդիր եղան Անդերսենի հեքիաթներից մեկին, դիտեցին մուլտֆիլմ, որից հետո պատկերավոր կերպով հեքիաթը թղթին հանձնեցին նկարչության միջոցով:       Տեսնել ավելին...