«ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ» ԾՆՈՂԱՎԱՐՄԱՆ ԵՐԿԱՄՍՅԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
«Հոգատարություն հանուն հավասարության» խորագրով ծնողավարման երկամսյա դասընթացներն իրականացվում են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից «ԵՄ–ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» եռամյա ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «ՄԱԿ Կանայք» կազմակերպությունը Արևելյան Եվրոպայի վեց երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա։ Հայաստանում ծրագիրն իրականացվում է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում։
Դասընթացի նպատակ․
Նպաստել աղջիկների ու տղաների, կանանց և տղամարդկանց իրավահավասարության խթանմանը, երեխայի խնամքի ու ծնողավարման մեջ տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը, կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը։
Դասընթացի թեմաներ․
1․ Ներածություն: Ինչո՞ւ եմ այստեղ։
2․ Ի՞նչ է «գենդեր» կոչվածը։
3․ Ինչպե՞ս են ինքնարտահայտվում կանայք և տղամարդիկ։ Գենդերային «ակվարիում»։
4․ Օրվա ժամեր։ Առարկաներ, բույսեր, կենդանիներ և մարդիկ։
5․ Գենդերը և խաղալիքները։
6․ Հոր խնամք, Մոր խնամք։ Տղաների մասին հոգացող տղամարդիկ, աղջիկների մասին հոգացող տղամարդիկ։
7․ Իմ ծնողների ժառանգությունը։
8․ Ի՞նչ է բռնությունը։ Հղիության՝ պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումը որպես գենդերային բռնության տեսակ։ Բռնություն։ Ի՞նչ եմ անում, երբ բարկացած եմ։
9․ Որքանո՞վ ես պատրաստ։ Սարդոստայնը։
Դասընթացի ձևաչափ․
Հանդիպումների ընթացքում թեմաները մատուցվելու են խմբային քննարկումների և ինտերակտիվ խաղերի միջոցով։
Նախատեսվում են նաև սուրճի, թեյի ընդմիջումներ և հյուրասիրություն։
Դասընթացի տևողություն․
Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը՝ 1,5-ից մինչև 2 ժամ։
Դասընթացի մասնակիցներ․
Դասընթացին կարող են մասնակցել Շիրակի մարզի 18-40 տարեկան երիտասարդ տղամարդիկ և կանայք, հայրիկներ և մայրիկներ:
Դասընթացի վայր․
Գյումրու «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոն (Ալեք մանուկյան 26),
Վանաձորի «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոն (Բաթումի 13),
Իջևանի «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոն (Սահմաանդրության 1):