«ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐԻ ՄՐՑՈՒՅԹ
Մրցույթի առարկա․ Ծրագրերի մշակում և կառավարում թեմայով դասընթացավար/ ֆասիլիտատոր
Մրցույթի մասնակից․ Անհատ փորձագետներ կամ իրավաբանական անձինք
Պայմանագրի տեսակ․ Ծառայության մատուցում
Առաջադրանքի տևողություն․ 20.12.2024 – 30.05.2025
Աշխատանքային օրերի քանակ. 5 օր (40 ժամ)։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ ծրագրերի մշակում և կառավարում թեմայով դասընթացավարի համար ծրագրի հետևյալ գործողությունում ներգրավելու նպատակով։
Գործողություն․ Գաղափարների լաբեր
Գաղափարների լաբերը նպատակ ունեն խթանել երիտասարդների ստեղծագործական և առաջնորդության հմտությունները, ինչպես նաև բարձրացնել երիտասարդության դերը հասարակության մեջ:
Գաղափարների լաբորատորիայի ընտրված թեկնածուները կստանան հիմնական ֆինանսավորում` տեղական մակարդակում իրենց նորարարական գաղափարները կյանքի կոչելու համար:
Աշխատանքային պարտականություններ՝
- Իրականացնել դասընթացները ոչ ֆորմալ ուսուցման մեթոդաբանությամբ և գործիքակազմով,
- Աջակցել մասնակիցներին՝ ակտիվ դեր ստանձնել դասընթացի շրջանակներում և ապահովել ստացած գիտելիքների և հմտություների կիրառելիությունն իրենց համայնքներում և/կամ կազմակերպություններում,
- Առաջարկել և կիրառել փոխանցված գիտելիքների և հմտությունների գնահատման արդյունավետ մեթոդներ,
- Համագործակցել շահագրգիռ կողմերի, փորձագետների և այլ կազմակերպությունների հետ՝ որակյալ կրթական առաջարկներ ձևակերպելու համար,
- Սերտորեն համագործակցել ծրագրային թիմի հետ՝ ծրագրի տարրբեր բաղադրիչների գործողությունների փոխլրացումն ապահովելու համար։
Պահանջվող կարողություններ՝
- Դասընթացի թեմայի կամ թեմաների վերաբերյալ կուռ մասնագիտական գիտելիքներ,
- Երիտասարդական կամ ՔՀԿ ոլորտում որպես դասընթացավար աշխատելու առնվազն 5 տարվա փորձ,
- Ոչ ֆորմալ ուսուցման մեթոդաբանության և գործիքակազմի տիրապետում,
- Մասնակիցների համար ներառական կրթական միջավայր ստեղծելու կարողություն,
- Դասընթացի թեմայի վերաբերյալ ուսումնական ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման գործիքակազմի տիրապետում և փորձ,
- Թիմի հետ աշխատելու կարողություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ, ներառյալ բանավոր, գրավոր և միջանձնային հաղորդակցությունը,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ (MS Word, Excel, PowerPoint, web applications),
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
Վճարում․
Ծառայության վճարումն իրականացվելու է ՀՀ դրամով՝ կատարողի կողմից ներկայացված օրական կատարված գործողությունների մասին վկայող թերթիկի (timesheet), իսկ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ նշված փաստաթղթին ի հավելումն ներկայացված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթի հիման վրա։
Ծառայության մեկ օրվա արժեքը կազմում է 140 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու վճարները։
Եվրո – ՀՀ դրամ փոխարժեքը կհաշվարկվի ծառայության մատուցման պայմանագրի կնքման պահին պատվիրատուի բանկում գործող փոխարժեքին համապատասխան:
Դիմելու կարգ․
Դիմելու համար պահանջներին համապատասխանող հավակնորդները պետք է youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն ուղեկցող նամակ՝ subject բաժնում նշելով հաստիքի անվանումը, ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը, որը պետք է ներառի հաստիքի համար նշված կարողությունների վերաբերյալ հստակ տեղեկություններ, առցանց հղումներ:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. դեկտեմբերի 11-ը, ժամը 18:00-ն:
Հայտերի գնահատում․
Հայտերի գնահատումը տեղի կունենա մինչև 2024 թվականի դեկտեմբերի 5-ը։
Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող դիմորդների դիմումները:
Նախնական ընտրությունն անցած հավակնորդների հետ կանցկացվի հարցազրույց – հանդիպում՝ տեսազանգի միջոցով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Մարիետա Գևորգյանի հետ՝ զանգահարելով +37498712733 հեռախոսահամարին կամ գրելով youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին:
ԵՆԿ հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2008 թվականին Գյումրիում՝ գործունեության հիմքում ունենալով երիտասարդական նախաձեռնությունների և ակտիվ մասնակցության խրախուսման միջոցով երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացման ու համայնքի զարգացման գաղափարը։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: