«Բայքլայֆ» Սոցիալական ձեռնարկատիրություն

2019 թվականի հունվարից Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Բայքլայֆ» սոցիալական ձեռնարկատիրության ծրագիրը, որի շրջանակում ցանկանում ենք Գյումրիում զարգացնել հեծանվավարության մշակույթը, ստեղծել հեծանիվների վարձույթի համակարգ, ինչպես նաև տրամադրել զբոսաշրջային տարբեր ծառայություններ:

Մեր նպատակն է քարոզել հեծանվավարությունը Գյումրում և նրա շրջակայքում՝ նպաստելով երիտասարդների կյանքի որակի և շրջակա միջավայրի բարելավմանը, համայնքի ենթակառուցվածքների և զբոսաշրջության զարգացմանը՝ տեղացիներին և հյուրերին մատչելի ծառայություններ մատուցելով:

Գործունեությունից առաջացած շահույթը ծառայեցվելու է ԵՆԿ ՀԿ-ի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի գործառույթների իրականացմանը, որոնցից օգտվում են հարյուրավոր դեռահասներ ու երիտասարդներ:

ԵՆԿ ՀԿ-ի «Բայքլայֆ» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ Հայաստան) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակում:

placeholder-filled-pointք. Գյումրի, Շահումյան 69             instagram  BikeLife.Gyumri

black-back-closed-envelope-shapeinfo@bikelife.am                               facebook-circular-logo BikeLife.Gyumri 

telephone095 91 91 97                                   vk-social-network-logoBikeLife.Gyumri