Հիմնադրման ամսաթիվը՝ դեկտեմբեր 2008
Պետական գրանցման ամսաթիվը՝ 22.09.2009

Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոնը երիտասարդական աշխատանքի բնագավառում փորձ ունեցող և այդ ոլորտում ճանաչված մի խումբ երիտասարդների կողմից հիմնադրված հասարակական կազմակերպություն է:

ԵՆԿ-ի տեսլականը՝

Նախաձեռնող, մրցունակ և բարեկեցիկ երիտասարդ։

ԵՆԿ–ի առաքելությունը`

Նպաստել երիտասարդների կյանքի որակի բարձրացմանը` երիտասարդակենտրոն մոտեցմամբ։

ԵՆԿ գործունեության հիմնական ուղղությունները`

  • Աջակցել երիտասարդների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը.
    • ներգրավել երիտասարդներին շարունակական ոչ ֆորմալ կրթական

      գործընթացներում,

    • զարգացնել առողջ ապրելակերպի մշակույթը երիտասարդության շրջանում,
    • մեծացնել երիտասարդության մասնակցությունը մշակութային

      կյանքում,

    • բարձրացնել երիտասարդների մրցունակությունը աշխատաշուկայում:
  • Խթանել երիտասարդների նախաձեռնողականությունը.
    • մեծացնել երիտասարդների դերը հասարակական հիմնախնդիրների լուծման գործում,
    • աջակցել երիտասարդների նորարար գաղափարների իրականացմանը,
    • աջակցել երիտասարդների ձեռներեցությանը,
    • զարգացնել կամավորության մշակույթը երիտասարդության շրջանում:
  • Նպաստել հասարակության մեջ երիտասարդության դերի բարձրացմանը.
    • բարձրացնել երիտասարդների իրավագիտակցության մակարդակը,
    • ամրապնդել երիտասարդների և որոշում կայացնողների միջև

      երկխոսությունը,

    • իրազեկել հանրությանը երիտասարդության հիմնախնդիրների մասին,
    • պաշտպանել երիտասարդների շահերն ու իրավունքները: