Երիտասարդական տուն

Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում շարունակում ենք տրամադրել երիտասարդներին տարածք և ոգևորել` զարգացնելու իրենց գաղափարներն և նախաձեռնությունները: 2013թ. մարտ ամսին կազմակերպությունը ազդարարեց շարունակական արշավի մեկնարկը, որի նպատակն է խրախուսել երիտասարդների մասնակցությունը և սոցիալական ակտիվությունը:
 
«Կերտիր քո ապագան» նախաձեռնությունը նախատեսում է տալ Գյումրու և նրա հարակից շրջանների երիտասարդությանը հնարավորություն մշակել ինքնատիպ, փոքր մասշտաբի ծրագրեր, որոնք իրագործելու են իրենց համայնքներում:
 
Ծրագրի առաջին փուլը նախատեսում էր առցանց դրամահավաք իրականացնել`ընտրված երիտասարդական ծրագրերը իրագործելու համար (այցելել հետևյալ հղումով http://ulule.com/create-your-future/):
 
Մեր նպատակն է հավաքել տարեկան 5,000 եվրո, որը կօգնի ԵՆԿ ՀԿ-ին ֆինանսավորելու յուրաքանչյուր եռամսյակում` մրցութային կարգով ընտրված մինչև հինգ նախաձեռնություններ: ԵՆԿ ՀԿ-ն նաև կանցկացնի համապատասխան դասընթացներ, կտրամադրի ռեսուրսներ և աջակցություն` խրախուսելու տեղացի երիտասարդների մասնակցությունը:
 
«Կերտիր քո ապագան» նախաձեռնությունը հատուկ մշակված է երիտասարդներին տրամադրելու հնարավորություն և ռեսուրսներ զարգացնելու սեփական հմտություններն` իրենց համայնքներում ակտիվորեն ներգրավվելու միջոցով: Որպես համայնքային ծրագրերի նախաձեռնողներ և կազմակերպիչներ` մասնակիցները կձևավորեն առաջնորդական հմտություններ և կունենան հնարավորություն` զարգացնելու ծրագիր կազմելու գործնական հմտություններ:
 
Մանրամասների և նախաձեռնությանն աջակցելու համար, կարող եք գրել youthhouse@yic.am էլ-հասցեով: