ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ (ԵԿԾ) ԵՆԿ-Ի ՀԵՏ

evs
erasmus
Ի՞նչ. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը, Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ / Էրազմուս+» ծրագրի շրջանակներում, իրականացնում է «Եվրոպական կամավորական ծառայություն» (ԵԿԾ) ծրագիրը: ԵԿԾ ծրագիրը հնարավորություն է տալիս հայ և եվրոպացի երիտասարդներին Հայաստանում և Եվրամիության անդամ երկրներում կամավորական աշխատանք կատարելու :

ԵԿԾ նպատակն է` երիտասարդների մեջ սերմանել մարդասիրություն, հանդուրժողականություն և խրախուսել ակտիվ քաղաքացիություն:

Ո՞վ. 17-30 տարեկան երիտասարդները` անկախ կրթությունից, մասնագիտությունից և աշխատանքային փորձից:

Տևողություն. 2 շաբաթից մինչև 12 ամիս` կախված ծրագրից:

Ֆինանսական միջոցներ. ԵԿԾ ծրագիրը հոգում է կամավորի տրանսպորտի, վիզայի, ապահովագրության, սննդի, կեցության ծախսերը, ինչպես նաև տրամադրում է ամսական «գրպանի գումար»:

ԵԿԾ ՈՒՂԱՐԿՈՒՄ      ԵԿԾ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ