Erasmus+ Youth. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

IC Armenia_vert

Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնների ցանցը ստեղծվել է 2017 թվականին:

Կենտրոնները գործում են Արևելյան գործընկերության 6 երկրում և Ռուսաստանում: Այս երկրներից յուրաքանչյուրում կենտրոնների գործունեության համակարգման իրավասությունը մրցութային կարգով ստանձնում է տվյալ երկրի մեկ կազմակերպություն:

Հայաստանում Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնի գործունեության համակարգման լիազորությունը հանձնվել է Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնին:

Տեղեկատվական կենտրոնների ՆՊԱՏԱԿՆ է՝ տրամադրել տեղեկատվություն Էրազմուս+ ծրագրի շրջանակներում երիտասարդներին ու երիտասարդական կազմակերպություններին ընձեռվող հնարավորությունների մասին, ինչպես նաև աջակցել շահագրգիռ կողմերին իրենց ծրագրերի իրականացման գործում:

Տեղեկատվական կենտրոնների ԽՆԴԻՐՆԵՐՆ են՝

  • Ամրապնդել Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ակտիվ կազմակերպությունների միջև համագործակցությունը և ներգրավել նորերին՝ հատկապես սակավ հնարավորություններ ունեցող։
  • Զարգացնել կազմակերպությունների կարողությունները՝ Էրազմուս+ ծրագրում որակ ապահովող գործընկերներ դառնալու համար։
  • Ներգրավել երիտասարդական քաղաքականություն իրականացնողներին Էրազմուս+ ծրագրում և վերջիններիս իրազեկել միջազգային երիտասարդական համագործակցության մասին։
  • Իրազեկել երիտասարդներին, հատկապես սակավ հնարավորություններ ունեցողներին, Էրազմուս+ ծրագրի հնարավորությունների մասին։

Տեղեկատվական կենտրոնների ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ՝

  • Երիտասարդական կազմակերպություններ և երիտասարդական աշխատողներ
  • Երիտասարդական քաղաքականություն իրականացնողներ և այլ ինստիտուցիոնալ շահագրգիռ կողմեր
  • Երիտասարդներ:

Տեղեկատվական կենտրոնները խորհրդատվություն են տրամադրում Էրազմուս+ ծրագրի հետևյալ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մասին՝

  • Գ1: Շարժունակության ծրագրեր երիտասարդների համար
  • Գ2: Կարողությունների զարգացում երիտասարդներին առնչվող հարցերի ոլորտում (Արևելյան գործընկերության երիտասարդական պատուհան՝ EaP Youth Window)
  • Գ3: Հանդիպումներ երիտասարդների և որոշում կայացողների միջև երիտասարդներին առնչվող ոլորտներում։

Տեղեկատվական կենտրոնների ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝
ՀԱՅԱՍՏԱՆ. «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն», Գյումրի
ՎՐԱՍՏԱՆ. «Դրոնի», Թբիլիսի
ԱԴՐԲԵՋԱՆ. «Կամուրջ դեպի ապագա», Գյանջա
ՄՈԼԴՈՎԱ. «Միլենիում», Քիշնև
ԲԵԼԱՌՈՒՍ «Նախաձեռնությունների խթանման գրասենյակ» , Մինսկ
ՈՒԿՐԱԻՆԱ. «Եվրանախաձեռնությունների կենտրոն», Սումի
ՌՈՒՍԱՍՏԱՆ. «Սֆերա», Նիժնի Նովգորոդ:

Հետևե՛ք տեղեկատվական կենտրոնի գործունեությանը սոցիալական մեդիայում` Facebook-ում և Instagram-ում,

Ինչպես նաև հետևյալ թվային պիտակներով (հեշթեգերով)՝ #ErasmusPlusEECA   #ErasmusPlusEECA_Armenia   #EP_InfoCentreArmenia