Հուլիսի 12-ին և 13-ին Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցում «UPSHIFT Սպիտակ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «BootCamp» համայնքային երիտասարդական ծրագրերի ներկայացման երկօրյա հանդիպումը: Միջոցառման սկզբում պատանիներին իրենց ողջույնի խոսքերով քաջալերեցին ինչպես ծրագրային թիմի անդամները, այնպես էլ Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը: Հաջորդիվ Սպիտակի և հարակից համայնքնների 44 պատանիներ աշխատեցին իրենց ծրագրային գաղափարների վրա և պատրաստեցին նորարարական մոտեցումներով համայնքային խնդիրների լուծման իրենց ծրագրային գաղափարների ներկայացումները: Պատանիներին ոգեշնչելու նպատակով իրենց հաջողությունների պատմություններով կիսվեցին Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ...


Հունիսի 19-ին Սպիտակ համայնքում «UPSHIFT ՍՊԻՏԱԿ» դեռահասաների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Ծրագրերի նախագծում» թեմայով դասընթաց: Դասընթացին մասնակցում էին 12-ից 18 տարեկան 44 պատանի Սպիտակից և հարակից համայնքներից։ Համայնքային երիտասարդական ծրագրային գաղափարների մրցույթի երկրորդ փուլ անցած 10 թիմերը վիճակահանության միջոցով ընտրեցին իրենց մենթորներին, որոնց աջակցությամբ մինչև հուլիսի 10-ը աշխատելու են ծրագրային գաղափարների վրա՝ սահմանելով և հստակեցնելով նպատակները, խնդիրները, գործողությունները, պատասխանատուներին, առկա ու պահանջվող ռեսուրսները։ Հուլիսին կայանալիք ծրագրերի ընտրության վերջնական փուլի ժամանակ կներկայացվեն տասը ծրագրային գաղափարները, որոնցից ամենաշատ միավորներ հավաքած 5 ծրագրերը կստանան ֆինանսական ...