Մայիսի 30-ին տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած հերթական ճանաչողական արշավը: ԵՆԿ արշավականները իրենց ճանաչողական այցը սկսեցին Կուրթան համայնքի Գնեվանք խոնարհված եկեղեցուց, որին հաջորդեց Արևածագի արևոտ ձորը իր անկրկնելի գեղեցկությամբ և Հնեվանքը իր դարավոր զորությամբ: Գարնանային օրը լիարժեք դարձրեց զիլինգը՝ արկածներով, էքստրիմով և յուրահատուկ էմոցիաներով։ ԵՆԿ-ի պատմության անմոռանալի մասը դարձած արշավի լուսավոր նկարները հավաստում են հիշողություններ դարձած հրաշալի պահերի մասին: Արշավը հիշարժան ու բովանդակալից դարձրեցին Կուրթան գյուղի ակտիվ երիտասարդներ Իրինան և Էմինը։...


Մայիսի 25-28-ը Ուկրաինայի Սումի քաղաքում տեղի ունեցավ «Երիտասարդների քաղաք. զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացում երիտասարդների դերի բարձրացում» խորագրով երկարաժամկետ Էրազմուս+ ծրագրի միջանկյալ գնահատման հանդիպումը։ Վերջինիս մասնակցում էին 11 ներկայացուցիչներ Հայաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Խորվաթիայից և Չեխիայից՝ ծրագրի միջնաժամկետ արդյունքները գնահատելու և հետագա գործողությունները մշակելու նպատակով։ Ծրագրի հետագա փուլերում սպասվում է 2 միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիր Հայաստանում և Վրաստանում հուլիս և օգոստոս ամիսներին՝ ընդհանուր 50 երիտասարդի մասնակցությամբ, ովքեր ներկայումս մասնակցում են զբոսաշրջության վերաբերյալ քոուչինգների՝ ծրագրում վերապատրաստված երիտասարդական աշխատողների կողմից։ Վերջնարդյունքում երիտասարդները...


Մայիսի 19-ին տեղի ունեցավ «UPSHIFT ՍՊԻՏԱԿ» դեռահասաների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանում ծրագրի շրջանակներում իրականացվող առաջին տեղեկատվական հանդիպումը: Տեղեկատվական հանդիպման ընթացքում ծրագրի ղեկավար Արթուր Նաջարյանը Սպիտակ քաղաքի 3 դպրոցներում ներկայացրեց ծրագրի նպատակը, իրականացման փուլերը, պատանիների կողմից ծրագրային գաղափարների ներկայացման կարգն ու ձևաչափը: Պատանիները հարց ու պատասխան ձևաչափի միջոցով հնարավորություն ունեցան ստանալու մանրամասն տեղեկատվություն: «UPSHIFT ՍՊԻՏԱԿ» դեռահասաների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանում ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Եվրոպական միության աջակցությամբ Լոռու մարզի Սպիտակ համայնքում, ...


Գյումրիում պաշտոնապես բացվեց «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոն:  Գյումրու «Ընտանիքի անկյուն»-ը կծառայի որպես հարթակ երիտասարդ կանանց ու տղամարդկանց համար, որտեղ կանցկացվեն թեմատիկ հանդիպումներ, դասընթացներ եւ միջոցառումներ՝ ուղղված կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը, երեխայի խնամքի ու ծնողավարման մեջ տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը։ Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանը, «ՄԱԿ Կանայք» կազմակերպության ներկայացուցիչ Մադլեն Սանդսթրոեմը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Գյումրու երիտասարդական նախաձեռ...


Մեծ ոգևորությամբ տեղեկացնում ենք, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Եվրոպական միության աջակցությամբ Լոռու մարզի Սպիտակ համայնքում մեկնարկում է շատերին արդեն հայտնի «UPSHIFT» դեռահասների զարգացման և համայնքային նախաձեռնությունների խթանման ծրագիրը, որի պիլոտային փուլը 2019 թվականին տեղի ունեցավ Շիրակի մարզի Գյումրի համայնքում՝ գրանցելով աննախադեպ արդյունքներ։ «UPSHIFT»-ն իրականացվում է ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ. Հայաստանում ժողովրդավարության խորացման համար կանանց, երիտասարդների և երեխաների դերի հզորացում ծրագրի շրջանակներում: «UPSHIFT ՍՊԻՏԱԿ»-ի նպատակն է նպաստել Սպիտակում և հարակից համայնքներում 12-18 տարեկան դեռահասների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով իրենց...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, բարձր գնահատելով երիտասարդների ուղղակի մասնակցությունը երիտասարդական քաղաքականությունների մշակման և ներդրման գործընթացում, ապրիլի 30-ին կազմակերպել և անցկացրել է ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության 2021-2025թթ. ռազմավարության նախագծի վերաբերյալ քննարկումների շարքի վերջին քննարկումը, որին մասնակցել են 14-30 տարեկան 60 երիտասարդներ, որոնք հետաքրքրված են ոլորտում տեղի ունեցող փոփոխություններով և կարևորում են իրենց ներդրումը ոլորտի կայացման գործում։ Քննարկումների նպատակն է հարթակ տրամադրել երիտասարդներին մասնակցել իրենց վերաբերող որոշումների կայացմանն ու քաղաքականությունների մշակմանը, ինչպես նաև երկխոսության հարթակ...


Մայիսի 11-ին «Կյանքի հիմնարար հմտություններ դեռահասների համար» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի 3 խմբերի 75 մասնակից դեռահասները և ծրագրային թիմի անդամները հանդիպում ունեցան Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ։ Հանդիպումը մեկնարկեց ծրագրի ղեկավար Գայանե Առաքելյանի կողմից ծրագրի ու իրականացված աշխատանքների ներկայացմամբ։ Այնուհետև դեռահասները ներկայացրեցին Շիրակի մարզում իրականացված, համայնքային կյանքի ակտիվացմանն ուղղված 12 նախաձեռնությունները, խոսեցին իրենց կողմից ձեռքբերված հմտությունների և գիտելիքների մասին: Պարոն Հարությունյանը, ողջունելով երիտասարդների ակտիվությունը և նախաձեռնողականությունը, նշեց, որ պատրաստ է աջակցելու նրանց հետաքրքիր գաղափարների կյանքի կոչման հարցում: Մասնակիցները պարոն Հարությունյանին նաև հարցեր ուղղելու հնարա...


Տավուշի մարզում «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոն ստեղծելու նպատակով ապրիլի 1-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը և «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի համակարգող Աստղիկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցան Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանի հետ։ Հանդիպման ընթացքում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը ներկայացրեց երիտասարդների կրթության, զբաղվածության, առողջ ապրելակերպին ուղղված ներդրումային ծրագրերի մասին: Մասնավորապես խոսվեց`ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոնի ստեղծելու, «Հոգատարությո...


Շիրակի մարզում երիտասարդների կրթության, զբաղվածության և առողջ ապրելակերպին ուղղված ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով մարտի 23-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ծրագրերի պատասխանատու Նարինե Բեգլարյանը և Աննա Բարֆյանը հանդիպում ունեցան Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ։  Հանդիպման ընթացքում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աշխատակիցները ներկայացրեցին երկու կառույցների համագործակցությամբ Շիրակի մարզում իրականացվող և առաջիկայում պլանավորված ծրագրերը։ Մասնավորապես խոսվեց`  Արցախյան պատերազմի հետևանքով Շիրակի մարզ տեղափոխված արցախցիներին «Մարդասիրական աջակցություն արցախցի ...


«Երիտասարդների քաղաք» երկարաժամկետ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող քոուչինգների ամենաոգևորիչ հատվածը հանդիպումներն են արդեն իսկ հաջողակ գործարարների հետ։ 2021 թվականի փետրվարի 6-ին Հայաստանի քոուչինգի մասնակիցները հանդիպում ունեցան «Բեռլին ԱՐՏ հոտելի» տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանի հետ։ Հանդիպման ընթացքում Տեր-Մինասյանը ներկայացրեց իր անցած ուղու պատմությունը և պատասխանեց երիտասարդների հարցերին։ Հանդիպման ավարտին տեղի ունեցավ շրջայց հյուրանոցի տարածքով։...