CIBE-TC-1
Երբ. Նոյեմբեր, 2012թ. Նպատակ. Կազմակերպության աշխատակազմին ծանոթացնել կազմակերպության իմիջի կերտման և բիզնես էթիկայի կանոններին և մեթոդներին: Նկարագիր. ԵՆԿ ՀԿ-ն պարբերաբար կազմակերպում է աշխատանքային և մասնագիտական զարգացման դասընթացներ համար տարբեր թեմանորով դասընթացներ ինչպես ԵՆԿ աշխատակազմի, այնպես էլ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Հաշվի առնելով կազմակերպության աշխատակամզի կարիքները` կազմակերպվեց «Կորպորատիվ իմիջ և բիզնես էթիկետ»  թեմայովդասընթաց, որը վարեց  Հայաստանում «Խաղաղության կորպուս»-ի համայնքային բիզնեսի զարգացման ծրագրի ղեկավար Ստեփան Սհոյանի:  ...


314728_441817439185031_1333140626_n_0
Երբ. Հուլիս 01-30,2013թ. Նպատակ. Նպաստել կամավորության տարածմանը` որպես երիտասարդների մանակցության մեխանիզմ: Նկարագիր. «Կամավորական ամիսը ԵՆԿ-ի հետ» ծրագիրը հիմնված էր կամավորկան նախաձեռնությունների աջակցման վրա, ինչը իրականացվել էր հետևյալ գործողոխթձոխնների միջոցով՝ վերնաշապիկների ներկում, ծնողների օր, գրկախառնման օր, ՀՀ սահմանադրության օր, բացօդյա ներկում երեխաների հետ, Եվրոպական կամավորական ծառայության գործղությունների օր, Երիտասարդությունը շարծման մեջ տեղեկատվաան օր, թռչող ուրուրներ, Դեպի Հայք տեղեկատվական և գործողությունների օր, Ծերերի խնամքի կենտրոն այցելություն, Խաղաղության կորպուս տեղեկատվական և գործողությունների օր, փակման աարողություն: Տեսնել ավելին Հղում 1, Հղում 2, Հղում 3, Հղում 4, Հղում 5, Հղում 6, Հղում 7, Հղում 8, Հղում 9    ...


378400_302115333155243_122839306_n
Երբ. Սեպտեմբեր -Դեկտեմբեր, 2011թ. Նպատակ. Բացահայտել հայ կամավորների պատկերացումները Եվրոպայի վերաբերյալ, որոնք նրանք ձեռք են բերել Եվրոպայում կամավորական աշխատանք իրականացնելիս՝ կենտրոնանալով եվրոպական այնպիսի որակների վրա, ինչպիսիք են մասնակցությունը և բազմամշակութային գործունեությունը: Ծրագրի նպատակն էր նաև ընդգծել ԵԿԾ ծրագրերի տեղական ազդեցությունը և միաժամանակ խթանել կամավորությունը:  Նկարագրություն. Ցուցահանդեսի գաղափարը առաջադրվել էր ԵՆԿ-ի կողմից և այն արժանացավ Եվրոպական Հանձնաժողովի «Երիտասարդությունը Շարժման մեջ» ծրագրի հայ բազմապատկողների ցանցի և ԵԿԾ բնագավառում փորձ ունեցած այլ կազմակերպությունների և ընդհանրապես «Երիտասարդությունը Շարժման մեջ» ծրագրի աջակցությանը: Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ն, համագործակցելով Կարողություն և Զարգա...


Poverty-exhibition-1-1024x680
Երբ. Դեկտեմբեր 2010թ. – Մարտ 2011թ. Նպատակ. Կենտրոնացնել հայ բնակչության ուշադրությունը երկրի աղքատության և աղքատության նվազեցման վրա՝ օտարերկրացիների և, հատկապես Հայաստանում հյուրընկալվող ԵԿԾ կամավորների տեսակետից: Այն նաև նպատակաուղղված էր ընդգծելու ԵԿԾ ծրագրերի տեղական ազդեցությունը և հայ երիտասարդների ներգրավվածությունը ԵԿԾ-ում: Նկարագրություն. Լուսանկարները ցուցադրվեցին շրջիկ ցուցահանդեսի շրջանակներում մի քանի քաղաքներում, այդ թվում` Գյումրիում, Դիլիջանում, Վարդենիսում, Վանաձորում, Երևանում, Գորիսում, Ստեփանավանում, յուրաքանչյուր քաղաքում կանգ առնելով մոտավորապես մի շաբաթ: “Աղքատությունը Եվրոպական Կամավորների Աչքերով” շրջիկ ցուցահանդեսը անցկացվեց Կարողություն և Զարգացում հանուն Քաղաքացիական Հասարակության ՀԿ-ի Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոն ՀԿ-ի, Դիլիջանի ...


You-are-able-media-1-1024x767
Երբ. Օգոստոս 2011թ. - Փետրվար 2012թ. Նպատակ.  Խթանել կամավորական աշխատանքը, երիտասարդների շրջանակներում կամավորական նախաձեռնողականությունն ու կամավորական աշխատանքի ճանաչումը տեղական եւ միջազգային մակարդակներում: Նկարագրություն. Դիմում հայտերի հիման վրա ընտրված 10 երիտասարդները, ովքեր անցան  լրագրողական արվեստի նախապատրաստական դասընթաց Ցայգ հեռուստաընկերությունում, պատրաստեցին և հանձնեցին հեռարձակման 10 հաղորդաշար հետևյալ բովանդակությամբ. - Երիտասարդական քաղաքացիական ակտիվություն. Հնարավորություններն ու խոչընդոտները, - Կամավորության էությունը. Կամավորությունը որպես երիտասարդական ակտիվության խրախուսման միջոց, - Կամավորության ընկալումը տեղական համայնքում եւ երիտասարդների շրջանակներում, - Կամավորության սոցիալ-մշակութային և քաղաքական խոչընդոտները, - Կամավորությա...


Volunteering-in-Videos-1
Երբ. Հունիս - Օգոստոս, 2010թ Նպատակ. Խթանել կամավորությունը որպես քաղաքացիների ակտիվ մասնակցությունը ապահովող միջոց , ինչպես նաև խրախուսել ԶԼՄ-ների կիրառումը որպես հասարակության կարծիքն արտահայտող նորարար միջոց: Նկարագրություն. Ծրագիրը կոչ արեց հայ անհատներին և կազմակերպություններին ոգեշնչվել և միմյանց օգնության ձեռք մեկնելով՝ ցույց տալ, թե ինչ են կարող անել ազգի ապագայի համար: Ըստ մեզ, այս հարցերը լուսաբանելու լավագույն միջոցն էր երիտասարդների կամավորության խնդրի վրա կետրոնացած` “Կամավորությունը Տեսաֆիլմերով” անվանումը կրող տեսահոլովակների առցանց մրցույթը: Մրցույթի նպատակն էր պարգևատրել երիտասարդի կողմից կամավորության խորագրով պատրաստած սիրողական տեսահոլովակները: Ծրագիրը նաև նպատակաուղղված էր երիտասարդների կողմից կամավորության ճանաչմանը, օգտագործելով մի միջոցր, ...


Endless-Bazar-1-1003x1024
Երբ. Մայիս 19 – Հունիս 01, 2009 Նպատակ. Ծրագրի նպատակն էր նպաստել միջմշակութային երկխոսությանը և ներկայացնել հայ հասարակությանը Գերմանական ժամանակակից արվեստը` տարածելով բազմամշակույթ հասկացությունը Հայաստանի մարզերում մասնավորապես, Գյումրիում և Վանաձորում: Նկարագրություն.  Ծրագիրն իրականացվեց «Գերմանական շաբաթներ Հայսատանում» ծրագրի շրջանակներում:14 օրվա ընթացքում այն հյուրընկալեց մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ գերմանացի նկարիչ Հարալդ Շլութիգին: Ֆոտոլրագրողը ցանկություն հայտնեց Գյումրիում կազմակերպել ցուցահանդես, որի ընթացքում նա հնարավորություն կունենար ցուցադրել Աֆղանստանի Քաբուլ քաղաքում իր լուսանկարած ֆոտոնկարերը: Գերմանիայի դեսպանի և ԶԼՄ-ների նեկայությունը ցուցահադեսի բացմանը արդեն իսկ մեծ հաջողություն էր ծրագրի համար: Ծրագրի 14 օրը անցան հագեցած. դ...


Stranger-Festival-1-1024x682
Երբ. Սեպտեմբեր5 - 12, 2009թ. Նպատակ. Նպաստել միջմշակութային երկխոսությանը և տարածել բազմամշակույթ հասկացությունը Գյումրու պատանիների միջև: Նկարագրություն. 7-օրյա փառատոնի ընթացքում Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայում ցուցադրվեցին ամբողջ աշխարհի երիտասարդների կողմից պատրաստած հազարավոր տեսահոլովականերից լավագույնները: Ընտրված տեսահոլովակները իրենցից ներկայացնում էին երիտասարդների երազանքների, մտավախությունների և մեզանից յուրաքանչյուրին ուղղված հարցերի լավագույն պատկերում: Աշխարհի տարբեր ծայրերից ընտրված տեսահոլովակները մի սերունդ բնութագրող դրվագներ էին: Ծրագրի 7 օրերի ընթացքում ցուցահանդեսը հյուրընկալեց 160 – 175 այցելուների: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցությամբ:  ...