ԵԿԾ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ
ԵՆԿ-ն, Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» և «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում, իրականցնում է «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագիրը: ԵԿԾ-ն եվրոպացի երիտասարդներին կամավորական աշխատանք կատարելու հնարավորություն է տալիս Հայաստանում:
ԵԿԾ նպատակն է՝ երիտասարդների մեջ սերմանել մարդասիրություն, հանդուրժողականություն և խրախուսել ակտիվ քաղաքացիություն՝ հանուն համայնքային զարգացման:


3
Երբ՝ հոկտեմբեր, 2015 – օգոստոս 2016 Նպատակ` նպաստել երիտասարդների մոտ ստեղծագործական և գեղարվեստական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև միջմշակութային իրազեկմանը և հաղորդակցմանը: Կամավորի առաջադրանքները՝ Շիրակի մարզի 13-30 տարեկան երիտասարդների համար անցկացնել «Ձեռագործ աշխատանք»-ի ակումբ, աջակցել «Միջմշակութային ակումբ»-ի և «Ուրբաթօրյա Սրճարան»-ի կազմակերպչական աշխատանքներին:...