First-Flash-Mob-in-Gyumri-1-1024x611
Երբ. Հուլիս 26, 2010Նկարագրություն. 2010թ. հուլիսի 26-ին, Գյումրիի թատերական հրապարակում ԵՆԿ ՀԿ-ի կողմից իրականացվեց «Ինչ կարող ես անել ԴՈւ Գյումրիի երիտասարդների կյանքն ավելի հետաքրքրիր դարձնելու համար» խորագիրը կրող ֆլեշ-մոբը, որն առաջինն էր Գյումրիում:Ֆլեշ-մոբի նպատակն էր, համախմբել Գյուրիի ակտիվ երիտասարդներին, նրանց հետ համատեղ փորձել ուրվագծել գործողությունների ցանկ, որոնց իրականացման շնորհիվ երիտասարդների կյանքն հնարավոր կլինի ավելի հետաքրքիր դարձնել: Հետագայում այդ գաղափարների այն մասը, որն առնչվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի առաքելությանը, տեղ կգտնի ՀԿ տարեկան աշխատանքային պլանի մեջ: Բացի այդ, արդյունքները կհանրայնացվեն, և բոլոր շահագրգիռ կողմերը, տեսնելով դրանք, կկարողանան իրենց գործունեությունը համապատասխանեցնել երիտասարդների իր...


Halloween-Party-1-1024x680
Երբ. Հոկտեմբեր 28, 2010Նկարագրություն. 2010թ. հոկտեմբերի 28-ին ԵՆԿ-ում տեղի ունեցավ Հելլոուիին երեկո` Խաղաղության կորպուսի կամավոր Ամանդա Պասկալի նախաձեռնությամբ:Երեկոյին մասնակցելու պարտադիր պայմաններից էր ինչ-որ կերպար ներկայացնելը, որը կհամապատասխաներ միջոցառման թեմային:Կազմակերպվել էին բազմաթիվ խաղեր, անակնկալներ, պարեր ու հյուրասիրություն:Միջոցառմանը մասնակցում էին բացառապես ԵՆԿ ՀԿ անդամները:Տեսնել ավելին  ...


YIC-Opening-Event-1-1024x743
Երբ. Դեկտեմբեր 12, 2009Նկարագրություն. 2008թ. դեկտեմբեր ամսից, որպես ոչ-ֆորմալ խումբ գործունեություն ծավալելուց հետո, 2009թ. սեպտեմբերի 22-ին պետականորեն գրանցվեց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը որպես հասարակական կազմակերպություն:Կազմակերպության հինգ հիմնադիր անդամների շարքերը համալրվեցին նոր աշխատակիցներով և կազմակերպությունը ձեռք բերեց գրասենյակային տարածք: Այս ամենը նշելու և կազմակերպության մասին հանրությանը իրազեկելու նպատակով դեկտեմբերի 12-ին, ԵՆԿ գրասենյակում իրականացվեց բացման արարողություն:Արարողության ընթացքում հիմնադիր անդամների կողմից ներկայացվեց կազմակերպության նախապատմությունը, իր առջև դրված նպատակն ու գործողությունները, ներկայացվեցին նկարներ` մինչև այժմ, որպես ոչ-ֆորմալ խումբ իրականացված ծրագրերից, անցկացվեցին խաղեր, որոնց նպատակն էր ներկան...