Մարտի 31-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Գյումրին 2016թ.-ի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք»-ի բացման հանդիսավոր արարողությունը։ Արարողության ժամանակ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից շնորհակալագրեր շնորհվեցին Գյումրիում գործող տարբեր հասարակական կազմակերպությունների։ Շնորհակալագիր շնորհվեց նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին` նախարարության հետ շարունակական և արդյունավետ համագործակցության համար:        Տեսնել ավելին...


 2016 թ. փետրվարի 7-ին Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում անցկացվեց «Բուն Բարեկենդանի» և «Գյումրու ձմեռ» տոնակատարությունը, որին իր մասնակցությունն ունեցավ նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը»։ Կազմակերպության աշխատակազմը, անդամները, տեղական և միջազգային կամավորները մասնակցեցին Գյումրու կենտրոնական հրապարակից դեպի Մայր Հայաստան երթին, որի ընթացքում երթի մասնակիցները կրում էին Գյումրեցի նշանավոր մարդկանց դիմակները՝ պատրաստված ԵՆԿ միջազգային կամավորների կողմից: Ներկաները հյուրասիրվեցին նաև կազմակերպության աշխատակազմի կողմից պատրաստած բաղարջներով: Միջոցառումը կազմակերպել էր Գյումրու քաղաքապետարանը:   Տեսնել ավելին...


2015 թ. դեկտեմբերի 28-ին նշվեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գործունեության 7 ամյակը: Կազմակերպության համար նշանակալից այդ օրը շնորհակալագրեր հանձնվեցին ԵՆԿ անդամների, շահառուների և մենթորներին` կազմակերպության մեջ իրենց ներդրած ավանդի համար:   Տեսնել ավելին...


Երբ. Հոկտեմբեր 27, 2013Նկարագրություն. Հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցավ ԵՆԿ ՀԿ անդամների հանդիպում, որն ավելի շատ ուներ տոնական միջոցառման ձևաչափ: Միջոցառման սկզբում տեղի ունեցավ կազմակերպության հերթական անդամության հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեցին առաջիկայում իրականացվող տեղական և միջազգային ծրագրերը, կազմակերպության 2014-2017 թթ․ ռազմավարական պլանի ուղղությունները, տեղի ունեցավ ծանոթացում «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրի շրջանակներում կազմակերպության հյուրընկալած նոր կամավորների հետ։Միջոցառումը շարունակվեց անակնկալներով, կազմակերպության անդամների անդամության քարտերի հանձնման արարողությամբ և ավարտվեց խնջույքով:Միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն ԵՆԿ անդամները, այլ նաև կազմակերպության բարեկամները:Տեսնել ավելին ...


Երբ. Փետրվար 5, 2013Նկարագրություն.  2013թ. փետրվարի 5 -ին, ԵՆԿ ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ կազմակերպության 2012թ.-ի հաշվետու միջոցառումը: Միջոցառմանը հրավիրված էին հասարակական ոլորտի, Գյումրիում և Գյումրիից դուրս գտնվող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղի գործարարներ, ԵՆԿ ՀԿ-ի տեղական խորհրդատվական խորհրդի անդամները, ԵՆԿ ՀԿ-ի անդամները և միջազգային կամավորները:Հանդիպումը բացեց ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը, ով իր ողջույնի խոսքն հղեց ներկաներին և ներկայացրերց հանդիպման նպատակը, այնուհետև ԵՆԿ ՀԿ հիմնադիր անդամներից Գուրգեն Բալասանյանը ներկայացրեց կազմակերպության պատմությունն ու առաքելությունը, Նելլի Մինասյանը, ով հանդիսանում է ԵՆԿ ծրագրային բաժնի համակարգողը, ներկայացրեց 2012թ.-ի ընթացքում ԵՆԿ ՀԿ կատարած աշխատաքները:Հաջորդիվ Աննա Եղոյանը` ԵՆԿ ՀԿ ...


Երբ. Դեկտեմբեր 29, 2012Նկարագրություն. Դեկտեմբերի 29-ին, Գյումրու Վարդանանց /Կենտրոնական/ հրապարակում անցկացվեց «Սուրբ Ծննդյան տոնավաճառ», որը կազմակերպված էր «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից:Տոնավաճառն իրականացվում էր «Միջազգային ակումբ»-ի շրջանակներում`Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ:Պատրաստված էին տաղավարներ յոթ երկրի ներկայացուցիչների և հայ երիտասարդների կողմից` Ավստրիա, Գերմանիա, Լեհաստան, Դանիա, Պորտուգալիա, Ռումինիա և ԱՄՆ , որտեղ ներկայացված էին Սուրբ Ծննդյան Տոնավաճառ-հյուրասիրություն` համապատասխան Սուրբ Ծննդյան զարդարանքներով, ուտելիքով, խմիչքով և հյուրերի ու անցորդների համար պատրաստված նվերներով:Տեսնել ավելին ...


Երբ. Դեկտեմբեր 28, 2011Նկարագրություն. 2011թ., դեկտեմբերի 28-ի «Գորկու 28» ռեստորանում տեղի ունեցավ Ամանորին նվիրված միջոցառում բացառապես ԵՆԿ ՀԿ անդամների համար:Միջոցառմանը պատրաստվել էին բազում անակնկալներ թե՛ աշխատակազմի, և թե՛ անդամների կողմից:Հնչեցին երգեր, ցուցադրվեցին պարեր, մրցանակներ ու շնորհակալագրեր հանձնվեցին տարվա ամենաակտիվ անդամներին, տեղական ու միջազգային կամավորներին, հատուկ անվանակարգերով վկայագրեր հանձնվեցին ԵՆԿ անշխատակազմին:Տեսնել ավելին ...


Երբ. Դեկտեմբեր 5, 2011Նկարագրություն. «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Կամավորների Միջազգային Օրը տոնեց` շեշտը դնելով տեղական մակարդակում կամավորության վրա` գնահատելով ԵՆԿ տեղական կամավորների գործունեությունը:Կազմակերպության աշխատակազմի կողմից առաջադրվեցին և ԿԱՄԱՎՈՐԻ կարգավիճակ ստացան այն անդամները, ովքեր ամբողջ տարվա ընթացքում աչքի էին ընկել իրենց ակտիվությամբ ու օգնելու պատրաստակամությամբ:Ընտրված կամավորներին տրվեցին քարտեր, որով մի շարք առավելություններ էր տրվում նրանց կազմակերպության միջոցառումների և ծրագրերի ընթացքում:Տեսնել ավելին ...


Երբ. Նոյեմբեր 12, 2011Նկարարգրություն. 2011թ. նոյեմբերի 12-ին, ԵՆԿ ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ շնորհանդես միջազգային համագործակցային ծրագրերի մասին:ԵՆԿ ՀԿ այն անդամները, ովքեր 2011թվականի ընթացքում մասնակցել էին միջազգային ծրագրերի, մյուս բոլոր անդամներին` շնորհանդեսի միջոցով ներկայացրեցին ծրագրերը և այն հաջողությունները, որը ձեռք էին բերել ծրագրի մասնակցության ընթացքում:Տեսնել ավելին ...


Երբ. Սեպտեմբեր 1, 2011 Նկարագրություն. Սեպտեմբերի 1-ին՝ Գյումրիի Ռիժկովի անվան ճեմափողոցում ԵՆԿ ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց ֆլեշմոբ «Միասին վեհիշենք մեր վառ ու գունավոր մանկությունը» թեմայով: Ֆլեշ-մոբի մասնակիցները ներկայացել էին առաջին դասարանցու համազգեստով և պայուսակով, ներկա էին «Գիտունիկ»-ը՝ օպտիկական ակնոցներով, գրքերով, «Ծույլիկ»-ը՝ անխնամ մազերով, թափթփված հագուստով և արտաքինով, մանուկներ, ովքեր երգում և արտասանում էին բանաստեղծություններ: Ֆլեշ-մոբի ընթացքում «դպրոցականները» խաղում էին պարան, «կլաս», «ռեզին» և այլ խաղեր, որոնք հիշեցնում էին դպրոցական տարիները: Տեսնել ավելին  ...