934135_1145582705475164_5109418863547741213_n
 2016թ. մարտի 25-ին ԵՆԿ ՀԿ-ում տեղի ունեցավ հերթական տեղեկատվական օրը, որի նպատակն էր կազմակերպության շահառուներին և շահագրգռված անձանց ծանոթացնել կազմակերպությանը, վերջինիս գործունեությանը և պատմել կազմակերպության ընթացիկ և իրականցրած ծրագրերի մասին: Հանդիպման ընթացքում մասնակիցները ունկնդիր եղան կազմակերպության հին և նոր անդամների պատմություններին՝ ԵՆԿ-ի հետ նրանց անցած ճանապարհի և ձեռքբերումների վերաբերյալ:       Տեսնել ավելին...


12347764_1113476845352417_6566040953195567601_n
 2016 թ. փետրվարի 7-ին Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում անցկացվեց «Բուն Բարեկենդանի» և «Գյումրու ձմեռ» տոնակատարությունը, որին իր մասնակցությունն ունեցավ նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը»։ Կազմակերպության աշխատակազմը, անդամները, տեղական և միջազգային կամավորները մասնակցեցին Գյումրու կենտրոնական հրապարակից դեպի Մայր Հայաստան երթին, որի ընթացքում երթի մասնակիցները կրում էին Գյումրեցի նշանավոր մարդկանց դիմակները՝ պատրաստված ԵՆԿ միջազգային կամավորների կողմից: Ներկաները հյուրասիրվեցին նաև կազմակերպության աշխատակազմի կողմից պատրաստած բաղարջներով: Միջոցառումը կազմակերպել էր Գյումրու քաղաքապետարանը:   Տեսնել ավելին...


993876_1090007714365997_2510315087751539878_n
2015 թ. դեկտեմբերի 28-ին նշվեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գործունեության 7 ամյակը: Կազմակերպության համար նշանակալից այդ օրը շնորհակալագրեր հանձնվեցին ԵՆԿ անդամների, շահառուների և մենթորներին` կազմակերպության մեջ իրենց ներդրած ավանդի համար:   Տեսնել ավելին...


yic-members-meetingparty-1-1024x408
Երբ. Հոկտեմբեր 27, 2013Նկարագրություն. Հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցավ ԵՆԿ ՀԿ անդամների հանդիպում, որն ավելի շատ ուներ տոնական միջոցառման ձևաչափ: Միջոցառման սկզբում տեղի ունեցավ կազմակերպության հերթական անդամության հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեցին առաջիկայում իրականացվող տեղական և միջազգային ծրագրերը, կազմակերպության 2014-2017 թթ․ ռազմավարական պլանի ուղղությունները, տեղի ունեցավ ծանոթացում «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրի շրջանակներում կազմակերպության հյուրընկալած նոր կամավորների հետ։Միջոցառումը շարունակվեց անակնկալներով, կազմակերպության անդամների անդամության քարտերի հանձնման արարողությամբ և ավարտվեց խնջույքով:Միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն ԵՆԿ անդամները, այլ նաև կազմակերպության բարեկամները:Տեսնել ավելին ...


YIC-annual-reporting-event-1-1024x704
Երբ. Փետրվար 5, 2013Նկարագրություն.  2013թ. փետրվարի 5 -ին, ԵՆԿ ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ կազմակերպության 2012թ.-ի հաշվետու միջոցառումը: Միջոցառմանը հրավիրված էին հասարակական ոլորտի, Գյումրիում և Գյումրիից դուրս գտնվող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղի գործարարներ, ԵՆԿ ՀԿ-ի տեղական խորհրդատվական խորհրդի անդամները, ԵՆԿ ՀԿ-ի անդամները և միջազգային կամավորները:Հանդիպումը բացեց ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը, ով իր ողջույնի խոսքն հղեց ներկաներին և ներկայացրերց հանդիպման նպատակը, այնուհետև ԵՆԿ ՀԿ հիմնադիր անդամներից Գուրգեն Բալասանյանը ներկայացրեց կազմակերպության պատմությունն ու առաքելությունը, Նելլի Մինասյանը, ով հանդիսանում է ԵՆԿ ծրագրային բաժնի համակարգողը, ներկայացրեց 2012թ.-ի ընթացքում ԵՆԿ ՀԿ կատարած աշխատաքները:Հաջորդիվ Աննա Եղոյանը` ԵՆԿ ՀԿ ...


International-Christmas-Market-2012-1-1024x388
Երբ. Դեկտեմբեր 29, 2012Նկարագրություն. Դեկտեմբերի 29-ին, Գյումրու Վարդանանց /Կենտրոնական/ հրապարակում անցկացվեց «Սուրբ Ծննդյան տոնավաճառ», որը կազմակերպված էր «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից:Տոնավաճառն իրականացվում էր «Միջազգային ակումբ»-ի շրջանակներում`Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ:Պատրաստված էին տաղավարներ յոթ երկրի ներկայացուցիչների և հայ երիտասարդների կողմից` Ավստրիա, Գերմանիա, Լեհաստան, Դանիա, Պորտուգալիա, Ռումինիա և ԱՄՆ , որտեղ ներկայացված էին Սուրբ Ծննդյան Տոնավաճառ-հյուրասիրություն` համապատասխան Սուրբ Ծննդյան զարդարանքներով, ուտելիքով, խմիչքով և հյուրերի ու անցորդների համար պատրաստված նվերներով:Տեսնել ավելին ...


International-volunteer-day-2012-1-1024x602
Երբ. Դեկտեմբեր 5, 2012Նկարագրություն. Դեկտեմբերի 5-ին, ԵՆԿ ՀԿ-ի կողմից իրականացվեց միջոցառում` Կամավորության միջազգային օրվան նվիրված: Միջոցառման կազմակերպման գործում իրենց մեծ ներդրումն ունեին կազմակերպության տեղական ու միջազգային կամավորները:Միջոցառումը բաղկացած էր 4 բաժիններից, որոնցից յուրաքանչյուրը նվիրված էր կամավորության վերաբերյալ տարբեր տեսակետների բացահայտմանը: Այն սկսվեց «Կենդանի գրադարան» խորագրով նախաձեռնությամբ, որի նպատակն էր հնարավորություն ընձեռնել ներկաներին ավելի մոտիկից ծանոթանալու ԵՆԿ ՀԿ միջազգային կամավորների հետ, ովքեր տվյալ պահին «վերածվել էին գրքերի»:Այնուհետև հաջորդեց ֆոտոցուցահանդեսը, որի նպատակն էր նկարների միջոցով ցույց տալ կամավորության ընկալումը հասարակության տարբեր ներկայացուցիչների կողմից:Միջոցառումը շարունակվեց ֆորում թատրոնով, որի օգ...


Retro-Party-1-1024x425
Երբ. Հոկտեմբեր 14, 2012Նկարագրություն. 2012թ., հոկտեմբերի 14-ին ԵՆԿ ՀԿ ակտիվ անդամների նախաձեռնությամբ իրականացվեց «Ռետրո փարթի»:Իր բնույթով սա աննախադեպ էր, միջոցառումը մասնակիցներին տեղափոխել էր 80-ական թվականներ և ստիպում էր զգալ ռետրո շունչը, որին նպաստում էր մասնակիցների ռետրո հանդերձանքը, սանրվածքն ու սրահում հնչող ռետրո երաժշտությունը:Միջոցառմանը բացի կազմակերպության անդամներից, բարեկամներից, հյուրընկալվել էին նաև ԵՆԿ ՀԿ կողմից հյուրընկալված «ՈՒՌԱ» միջազգային դասընթացի մասնակիցները:Ողջ միջոցառման ընթացքում տիրում էր բարձր տրամադրությունը:Տեսնել ավելին ...


Easter-Party-1-1024x341
Երբ. Ապրիլի 10, 2012Նկարագրություն. Ապրիլի 10-ին, ԵՆԿ ՀԿ նախաձեռնությամբ, Գյումրիի «Օազիս» ռեստորանում նշվեց տարվա ամենագունավոր ու սիրված տոնը` «Սուրբ Զատիկը»: Հայկական ավանդական երգերն ու զատկական խաղերը անմոռանալի ու հետաքրքիր դարձրին միջոցառումը: Տեսնել ավելին ...


you-are-able-flesh-mob-1-1024x341
Երբ. Փետրվար 15, 2012Նկարագրություն. 2012թ., փետրվարի 15-ին, Գյումրու թատերական հրապարակում իրականացվեց «Դու կարող ես» ֆլեշմոբը` «Դու կարող ես» մեդիա նախագծի տաս մասնակիցների կողմից: Նպատակն էր ցույց տալ, որ Գյուրիում իսկապես գործում է կամավորության գաղափարը, որ անկախ այն հանգամանքից, թե առաջին հայացքից թվում է Գյումրիի երիտասարդությունը պասիվ է, այնուհանդերձ, դա այդպես չէ, իրականում երիտասարդները հանդես են գալիս իրենց նախաձեռնություններով:Մեծ, սպիտակ պաստառի վրա գունավոր տառերով գրված էր «Դու կարող ես» և այն անցորդները, ովքեր գտնում էին, որ նրանք կարող են և կամավոր են, իրենց ձեռքը թաթախելով գունավոր ներկի մեջ, գունավոր հետք էին թողնում պաստառի վրա և գրում էին «Ես կամավոր եմ» արտահայտությունը:Մի քանի րոպեում այդ սպիտակ պաստառը դարձավ գունագեղ ու հետաքրքիր կտ...