21370984_880354158782122_3078413258536692120_n
 Սեպտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Հայաստանում «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն»-ի գործունեության մեկնարկին: Ասուլիսի ընթացքում Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Արթուր Նաջարյանը ներկայացրեց Հայաստանում «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն»-ի ստեղծման նպատակները, գործունեության ուղղությունները, թիրախային խմբերը, երիտասարդներին, պետական, հասարակական և մեդիա կազմակերպությունների ներկայացուցիչներին ընձեռվող հնարավորությունները։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը, ինչպես նաև Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ծրագրի հա...


15740969_1388678984498867_6806004043997276689_n
Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Գյումրու ԵՆԿ ՀԿ ամանորյա և կազմակերպության 8-րդ տարեդարձին նվիրված միջացումը: Արդեն ամենամյա դարձած միջոցառման ընթացքում Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև  «Երիտասարդների միջազգային օր 2016» միջոցառման իրականացմանը ցուցաբերած աջակցության համար շնորհակալագրերի արժանացան մի շարք համագործակից կառույցներ, մասնավորապես «Էմիլի Արեգակ» կենտրոնը, Հայորդաց տունը, «4D« ընկերությունը, «Թայմ» փրոդաքշընը, Շիրակ ֆուտբոլային ակումբը, «Կաֆե Նանսի» սրճարանը Կազմակերպության  կամավորներ Հայարփի Պողոսյանն ու Հովհաննես Մկրտչյանն արժանացան պատվոգրերի` կազմակերպության գործունեության շրջանակներում ակտիվ նախաձեռնողականությամբ և պատրաստակամությամբ հանդես գալու համար, իսկ տարվ...


12308605_1076717609028341_5041148509727408725_n
Դեկտեմբերի 5–ին Գյումրու ԵՆԿ ՀԿ-ն նշեց Կամավորների միջազգային օրը: Կամավորների միջազգային օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց Գյումրու Հայորդաց տանը, որտեղ տեղի ունեցավ «Կամավորների աշխատանքը լուսանկարներում» խորագրով ֆոտո ցուցահանդես: Ցուցահանդեսի ժամանակ ներկայացված էին տարբեր լուսանկարներ, որոնք արտացոլում էին աշխարհի տարբեր բնակավայրերում իրականացված կամավորական աշխատանքները: Այնուհետև ԵՆԿ ՀԿ կամավորները Գյումրու թիվ 42-րդ ավագ դպրոցում և Ակադեմիական վարժարանում աշակերտներին ներկայացրեցին կամավորական աշխատանքի կարևորության մասին և կիսվեցին կամավորական աշխատանքի իրենց փորձով: Օրն ավարտվեց ավելի ջերմ միջավայրում, որտեղ միջոցառման մասնակիցները ոչ միայն հնարավորություն ունեցան հաճելի ժամանց անցկացնելու միասին, այլև պարգևատրվեցին շնորհակալագրերով։ Կայացավ նաև արդ...


Biannual report 2014-2015
2016թ. նոյեմբերի 4-ին Գյումրու ԵՆԿ ՀԿ-ում տեղի ունեցավ կազմակերպության 2014-2015 թթ. երկամյա հաշվետվության ներկայացումը, ինչպես նաև նոր վեբկայքի շնորհանդեսը: Հանդիպման առաջին մասում ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը ներկայացրեց կազմակերպության երկու տարիների գործունեությունը, իրականացված ծրագրերն, իսկ ֆինանսների ղեկավար Լիանա Հակոբյանը ներկայացրեց ֆինանսական հաշվետվությունը: Այնուհետ տեղի ունեցավ նոր վեբկայքի շնորհանդեսը, որի ժամանակ հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Սարգսյանը ներկայացրեց կայքի նոր կառուցվածքն ու ընձեռած հնարավորությունները: Հաջորդիվ տեղի ունեցավ հյուրասիրություն, որի ժամանակ բոլոր հյուրերն առիթ ունեցան ոչ-ֆորմալ միջավայրում միմյանց հետ շփվելու և հաճելի ժամանակ անցկացնելու: Տեսնել ավելին     ...


14068222_1257076827659084_7851863776068294277_n
Օգոստոսի 27-ին Գյումրու կենտրոնական այգում տեղի ունեցավ ոչ-ֆորմալ հանդիպում երիտասարդների միջազգային օրվա միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում ներգրավված կամավորների հետ: Կամավորները կիսվեցին իրենց տպավորություններով, հանդես եկան նոր առաջարկներով։ Հանդիպման վերջում Գյումրու ԵՆԿ ՀԿ-ի կողմից կամավորներին հանձնվեցին շնորհակալագրեր` երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջացառումների կազմակերպչական աշխատանքներում ակտիվ մասնակցության և ցուցաբերած աջակցության համար:     Տեսնել ավելին  ...


13423872_1201288436571257_3380086255849149820_n
2016թ. հունիսի 16-ին ԵՆԿ ՀԿ-ում տեղի ունեցավ «Եվրոպական կամավորական ծառայության» միջազգային կամավորներ Կիրստինե Կնուձենի (Դանիա) և Սեբաստիան Ռիխլովսկու (Գերմանիա) հրաժեշտի միջոցառումը, որի ընթացքում կամավորներին հանձնվեցին շնորհակալագրեր՝ կազմակերպության գործունեության մեջ իրենց ներդրած ավանդի համար, ինչպես նաև հուշ-շնորհակալագրեր` անձնային որակների բնութագրմամբ և գնահատանքով: Միջոցառման ոչ ֆորմալ հատվածում կամավորներն արդեն կիսվեցին Հայաստանի մասին իրենց տպավորություններով, ձեռք բերած փորձով և լավագույն հուշերով:      Տեսնել ավելին    ...


13139357_1176435255723242_549977138268375827_n
2016թ. Մայիսի 8-ին Գյումրու կենտրոնական այգում տեղի ունեցավ Գյումրու ԵՆԿ ՀԿ միջազգային կամավոր Կիրստինե Կնուձենի նախաձեռնած «Կենդանի գրադարանը», որի ընթացքում մասնակիցները տարբեր ազգերի՝ հայ, հնդիկ, եզդի, թուրք, ամերիկացի «Կենդանի գրքերի» միջոցով հնարավորություն ունեցան ծանոթանալու վերը նշված երկրներում առկա կարծրատիպերին ու նախապաշարմունքներին, քննարկելու այդ կարծրատիպերի հետևանքներն և դրանց լուծման հնարավոր ուղիները:     Տեսնել ավելին...


13394079_1200441169989317_1879092965741366059_n
 2016 թ.հունիսի 12-ին տեղի ունեցավ ԵՆԿ անդամների հանդիպումը, որին այս անգամ ներկա էին նաև կազմակերպության գործունեության մեջ ակտիվորեն ներգրավված շահառուներ: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ կազմակերպության նախագահի, միջազգային խորհրդի և վերստուգիչի գործունեության կիսամյակային հաշվետվության ներկայացում, որից հետո անդամներն ու շահառուներն հնարավորություն ունեցան տեղեկանալու կազմակերպության ընթացիկ և ապագա ծրագրերի մասին: Հանդիպման ֆորմալ մասն ավարտվեց կազմակերպության նոր անդամներին անդամության քարտերի հանձմամբ, որից հետո հանդիպումը շարունակվեց ոչ ֆորմալ միջավայրում՝ հնարավորություն տալով կազմակերպության անդամներին, շահառուներին և աշխատակազմի անդամներին միմյանց հետ հաղորդակցվելու և հաճելի ժամանակ անցկացնելու։          Տեսնել ավելին...


13001240_1162789197087848_1872716189201705550_n
2016թ Մարտի 30-ից ապրիլի 2-ը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջազգային կամավոր Կիրստինե Կնուձենը Շիրակի մարզային գրադարանում դպրոցականների համար անցկացրեց Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան և նրա հեքիաթներին նվիրված միջոցառումների շարք։ Միջոցառումների ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան մանրամասն տեղեկանալ գրողի կյանքի, ստեղծագործական ուղու մասին: Մասնակիցները նաև ունկնդիր եղան Անդերսենի հեքիաթներից մեկին, դիտեցին մուլտֆիլմ, որից հետո պատկերավոր կերպով հեքիաթը թղթին հանձնեցին նկարչության միջոցով:       Տեսնել ավելին...


12933052_1151104421589659_6454193441012748491_n
Մարտի 31-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Գյումրին 2016թ.-ի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք»-ի բացման հանդիսավոր արարողությունը։ Արարողության ժամանակ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից շնորհակալագրեր շնորհվեցին Գյումրիում գործող տարբեր հասարակական կազմակերպությունների։ Շնորհակալագիր շնորհվեց նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին` նախարարության հետ շարունակական և արդյունավետ համագործակցության համար:        Տեսնել ավելին...