Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի համակարգողի թափուր հաստիքների համար։   ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Կենտրոնի համակարգող ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Երիտասարդական աշխատանք, սոցիալական աշխատանք, երեխաների իրավունքներ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՐԱՖԻԿ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Հուլիսի  1, 2022 (անժամկետ, 2 ամիս վճարվող փորձաշրջանով) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Լոռու մարզ, ք. Սպիտակ, «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն, ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ տնօրեն ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի գործունեության և աշխատակազմի համակարգում ու վերահսկում:   ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈ...


ՓՈՒԼ 1․ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Peace Multipliers ՎԱՅՐԸ՝ Հաննովեր, Գերմանիա ՕՐԵՐԸ՝ Օգոստոսի 5 - 14, 2022   ՓՈՒԼ 2․ ՏԵՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ՝ սեպտեմբեր - նոյեմբեր, 2022   ՓՈՒԼ 3․ ԱՄՓՈՓԻՉ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԵՄԻՆԱՐ ՎԱՅՐԸ՝ Ենթակա է հաստատման ՕՐԵՐԸ՝ Ենթակա է հաստատման   ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է ամրապնդել երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդական աշխատողների կարողությունները, որոնք աշխատում են սահմանափակ հնարավորություններով և հատկապես փախստական երիտասարդների հետ, զարգացնել խաղաղության  վերաբերյալ մասնակիցների իրազեկությունն ու կարողությունները, ինչպես նաև փոխանակել լավագույն փորձը երիտասարդական աշխատանքի և կոնֆլիկտների կառավարման վերաբերյալ:    ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿԻՐՆԵՐՆ ԵՆ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Կիպրոս, Գերմա...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  Viewpoint diversity matters ՎԱՅՐԸ՝ Օրահովիցա, Խորվաթիա ՕՐԵՐԸ՝ Հուլիսի 27- օգոստոսի 5, 2022   ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ խթանել մարդու իրավունքների և խոսքի ազատության հայեցակարգերը, անդրադառնալ «ժխտողական մշակույթի» հայեցակարգի ազդեցությանը ժողովրդավարության վրա և բազմակարծության նկատմամբ հարգանքի դրսևորմանը: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ ներբեռնելով ծրագրի տեղեկատուն:   ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ՝ Հայաստան, Խորվաթիա, Պորտուգալիա, Լիբանան, Վրաստան և Հյուսիսային Մակեդոնիա:    ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը  բաղկացած է լինելու 5 երիտասարդ մասնակցից և 1 թիմ լիդերից: Երիտասարդ մասնակիցները պետք է լինեն 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ, ուսանողներ և կամավորներ, ովքեր հետաքրքրված են ծրագրի թեմայով և ցանկանում են սովորել ինչպե...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  Nuotta seminar - Social reinforcement of NEET youth through experiential learning  ՎԱՅՐԸ՝ Կոկկոլա, Ֆինլանդիա ՕՐԵՐԸ՝ օգոստոսի 15-21, 2022   ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է երիտասարդական աշխատողներին ներկայացնել ֆիննական «Nuotta քոուչինգի» մեթոդաբանությունը և զարգացնել նրանց կարողությունները այս մեթոդի կիրառմամբ աշխատելու այն երիտասարդների հետ, ովքեր ներառված չեն կրթության մեջ և աշխատաշուկայում։   «Nuotta քոուչինգը» կիրառվում է Ֆինլանդիայի 9 երիտասարդական կենտրոններում և ուղղված է երիտասարդներին, ովքեր ներառված չեն կրթության մեջ և աշխատաշուկայում: Այս մեթոդի նպատակն է երիտասարդների զորակցումը,  նրանց առողջ ապրելակերպի, սոցիալական և կյանքի կառավարման հմտությունների խթանումը փորձառական ուսուցման և բացօթյա ոչ-ֆորմալ կրթության մեթոդների միջոցով: Այս ծրագիր...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի երիտասարդական աշխատողի թափուր հաստիքի համար։   ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Երիտասարդական աշխատող ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Երիտասարդական աշխատանք, սոցիալական աշխատանք, երեխաների իրավունքներ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՐԱՖԻԿ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Հուլիս 1, 2022 (անժամկետ, 2 ամիս վճարվող փորձաշրջանով) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝  «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (Վազգեն Սարգսյան 20, ք․ Գյումրի) ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Անհատական և խմբային երիտասարդական աշխատանք կենտրոնում ու կենտրոնի տարածքից դուրս:   ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...


ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ “GREEN UP YOUR COMMUNITY” ՎԱՅՐԸ՝  Տրամոնտի, Իտալիա ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  հուլիս 2022 – հունիս 2023 ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝  ACARBIO ասոցիացիա ՈԻՂԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ   ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝  Միանալ տեղական համայնքին, իրականացնել կայուն զարգացմանն ուղղված գործունեություն, ինչպես նաև բարելավել լեզվական կարողությունները և ստեղծել եվրոպական համագործակցության ցանց:   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  18-30 տարեկան, տարվա բոլոր եղանակներին բնության գրկում աշխատելու ցանկությամբ, նախաձեռնող, մոտիվացված, շփվող և անգլերենի հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդներ:   Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել անգլերեն լեզվով  ինքնակենսագրական և մոտիվացիո...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում գրասենյակի աշխատակից հաստիքում աշխատանքային պրակտիկա անցնելու համար:    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝  Գրասենյակի աշխատակից ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՎԱՅՐԸ՝  «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (Շահումյան 105, ք․ Սպիտակ) ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի այցելուների ընդունում, ուղղորդում և տվյալների բազաների վարում  ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ Կես դրույք (25 ժամ/շաբաթ), երեքշաբթիից շաբաթ (13:00-18:00) ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՍԿԻԶԲԸ՝  Հունիս  01, 2022   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Պատասխանել հեռախոսազանգերին և տրամա...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝   In Between  ՎԱՅՐԸ՝ Պրադենա դել Ռինկոն, Մադրիդ, Իսպանիա ՕՐԵՐԸ՝ հուլիսի 25-31, 2022   ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է  մանկությունից չափահասություն անցումային տարիքում գտնվող երիտասարդներին աջակցող երիտասարդական աշխատողների հզորացումը։   ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆՐՆ ԵՆ` Ստեղծել ընդհանուր պատկերացում մանկությունից չափահասություն անցումային շրջանի մասին; Ուշադրություն դարձնել առաջացող խնդիրներին, որոնց հետ կարող են բախվել երիտասարդական աշխատողները անցումային փուլում գտնվող երիտասարդների հետ աշխատելիս (օր.՝ անորոշություն, երիտասարդ աշխատողները՝ որպես դերային մոդել, ինքնություն…); Գծել այն 4 ճանապարհը (կենսա - հոգեբանական - սոցիալական - հոգևոր), որով երիտասարդական աշխատողները զբաղվելու են իրենց անհատական զարգացման աշխատանքում; Երիտասարդական աշխատողն...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ ImpACT for Nature ՎԱՅՐԸ՝ Պեստում (Սալեռնո), Իտալիա ՕՐԵՐԸ՝ Հունիսի 6-16, 2022    Երիտասարդական փոխանակման ծրագրի ընթացքում երիտասարդները կքննարկեն կայուն զարգացումը, կկատարեն կամավորական աշխատանքներ տեղական համայնքի համար և կպատրաստեն տեսանյութեր՝ կայունության գաղափարը խթանելու համար: Կարևոր ուշադրություն կդարձվի էկոլոգիական կայունության հայեցակարգի սահմանմանը, մասնակիցների հաղորդակցման հմտությունների զարգացմանը և միջմշակութային փոխանակմանը:   ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ Ստեղծել դրական մոտիվներ շրջակա միջավայրի պաշտպանության համար; Բացահայտել հաջողված փորձերը՝ արդյունքներն արտահայտելով կարճ տեսանյութերի միջոցով՝ որպես բազմապատկիչ միջոց օգտագործելու համար; Մշակութային իրազեկության բարձրացում մշակութային փոխանակման և միջմշակութայի...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Mind for Social Transformation ՎԱՅՐԸ՝ Բակուրիանի, Վրաստան ՕՐԵՐԸ՝ մայիսի 6 – մայիսի 14, 2022    ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ ապահովել երիտասարդական աշխատողների անձնական զարգացումը և առաջնորդության կարողությունները՝ զարգացնելով նրանց ինքնամտածողության և ինքնագիտակցության հմտությունները:   ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ Խթանել երիտասարդ առաջնորդների և երիտասարդական աշխատողների գիտակցության, մարմնավորման և մարզչական/քոուչինգի հմտությունները՝ որպես ոչ-ֆորմալ կրթության մեթոդներ՝ խթանելու հոգեկան առողջությունը և բարեկեցությունը, Հնարավորություն տալ երիտասարդական աշխատողներին՝ սովորել և ֆասիլիտացնել համայնքային զարգացման գործընթացները, Խրախուսել միջմշակութային ցանցերի և գործընկերությունների հաստատումը՝ հանուն խաղաղ, բաց և առողջ հասարակության համակար...