kk
Հրանտ Դինք հիմնադրամը, համագործակցելով Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ, շարունակում է խրախուսել փակ սահմաններից այն կողմ երկու հարևան երկրների մարդկանց և հաստատությունների միջև կապերն ու ոլորտային գիտելիքի փոխանակումը։   Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցության շնորհիվ՝ 2017-2019 թթ․ «Սահմաններից վեր» ծրագրի շրջանակներում Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը կաջակցի 150 անհատի՝ միջսահմանային այցերի միջոցով հարևան երկրում հստակ ծրագրեր իրականացնելու համար` հոգալով նրանց ճանապարհածախսը։ Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծից կօգտվեն Հայաստանից և Թուրքիայից 10 մասնագետներ, ում հնարավորություն կտրվի ապրել և հատուկ ծրագրերի...