Համայնքային զարգացմանը միտված երիտասարդական նախաձեռնությունների մրցույթ «Երիտասարդական նախաձեռնությունների ֆոնդ»-ը տեղացիների կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է 1) բարձրացնել երիտասարդների դերն ու մասնակցությունը Գյումրի համայնքի զարգացման գործընթացում և 2) բարելավել Գյումրիում երիտասարդների կյանքի որակը: «Երիտասարդական նախաձեռնությունների ֆոնդ»-ը ընդլայնում է համայնքում ակտիվ երիտասարդների շաջանակը և կերտում է ապահով միջավայր՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար։ Այն տալիս է երիտասարդներին գիտելիք, հմտություններ և միջոցներ, ինչն երիտասարդներն այլ կերպ ձեռք բերել չէին կարողանա: Այսպիսով երիտասարդները բարելավում են իրենց կյանքի որակը, բացահայտում են իրենց ներուժը որպես փոփոխության գործակալներ, արդյունքում՝ ապագայում ավելի շատ են ներգրավվում համայնքի, երկր...