ԵՆԿ ՀԿ-ն երիտասարդներին առաջարկում է կազմակերպության մեջ ներգրավվելու երկու տարբեր մակարդակ՝ անդամ և շահառու:
ԵՆԿ ՀԿ անդամության հարցերը կանոնակարգվում են համաձայն անդամության կանոնակարգի: Անդամները կազմում են կազմակերպության ղեկավարումն իրականացնող գերագույն մարմինը՝ Ընդհանուր Ժողովը: Անդամներն անմիջականորեն ներգրավված են կազմակերպության առօրյա գործունեության մեջ՝ որպես նախաձեռնողներ-կազմակերպիչներ:
ԵՆԿ ՀԿ շահառուներ համարվում են 14 տարին լրացած անձիք, ոչ-ֆորմալ երիտասարդական խմբերը և երիտասարդական կազմակերպությունները: