Սեպտեմբերի 27, 2018

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Безымянный-3Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը փնտրում է ակումբավարների, ովքեր զբաղվելու են կազմակերպությունում անգլերենի սկսնակ և/կամ միջին մակարդակի ակումբների իրականացմամբ:
Ակումբների տևողությունը 6 ամիս է, շաբաթական 2 անգամ, մեկնարկը կտրվի հոկտեմբերի 15-ից:

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr.yicngo@gmail.com  էլ․հասցեին՝ նամակի մեջ նշելով, թե որ մակարդակի ակումբը վարելու համար են դիմում։

Դիմելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 5-ը, ժամը 15։00-ն։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Սյուզաննա Սեկեպյանին syuzanna.sekepyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):