Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը փնտրում է ակումբավարների, ովքեր զբաղվելու են կազմակերպությունում անգլերենի սկսնակ և/կամ միջին մակարդակի ակումբների իրականացմամբ: Ակումբների տևողությունը 6 ամիս է, շաբաթական 2 անգամ, մեկնարկը կտրվի հոկտեմբերի 15-ից: Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr.yicngo@gmail.com  էլ․հասցեին՝ նամակի մեջ նշելով, թե որ մակարդակի ակումբը վարելու համար են դիմում։ Դիմելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 5-ը, ժամը 15։00-ն։ Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Սյուզաննա Սեկեպյանին syuzanna.sekepyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):  ...


Սեպտեմբերի 21-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ Երիտասարդների միջազգային օրվա միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում ներգրավված կամավորների հետ ոչ ֆորմալ հանդիպում, որի ընթացքում կամավորները կիսվեցին իրենց տպավորություններով և հանդես եկան նոր առաջարկներով։ Հանդիպման վերջում Գյումրու ԵՆԿ ՀԿ-ի կողմից կամավորներին հանձնվեցին շնորհակալագրեր` երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջացառումների կազմակերպչական աշխատանքներում ակտիվ մասնակցության և ցուցաբերած աջակցության համար:            Տեսնել ավելին...  ...


42462503_2150541301645961_4821282939323023360_o
Սեպտեմբերի 22-ին Երիտասարդների տանը տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ անդամների հանդիպումը: Հանդիպման ընթացքում ներկայացվեց կազմակերպության ղեկավարում և վերահսկողություն իրականացնող մարմիների (նախագահ, միջազգային խորհրդ, վերստուգիչ) կողմից ծավալած գործունեության կիսամյակային հաշվետվությունները, հաշվետու ժամանակահատվածում իրականացված ծրագրերը և առաջիկայում պլանավորված գործողությունները, որին հաջորդեց նոր անդամների հետ ծանոթացումը և անդամության քարտերի հանձնումը: Այունհետ հանդիպումը շարունակվեց ոչ ֆորմալ միջավայրում միջավայրում՝ հնարավորություն ընձեռելով կազմակերպության անդամներին միմյանց հետ շփվելու և հաճելի ժամանակ անցկացնելու:       ...


յգ
  Հայաստան-Գերմանիա դպրոցների փոխանակման ծրագրի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» սեպտեմբերի 14-ից 21-ը Հայաստանում հյուրընկալեց Բեռլինի ամենամեծ Կարլ Ֆոն Լիննե հատուկ դպրոցի 7 հոգանոց պատվիրակությանը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի և Գերմանիայի դպրոցների միջև գործընկերության հաստատմանը, դպրոցների աշակերտների և ուսուցիչների փորձի փոխանակմանը: Գյումրիից ծրագրում ներգրավված են Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցի և Գյումրու «Ֆոտոն վարժարան» ՊՈԱԿ-Ի աշակերտներն ու ուսուցիչները: Ծրագրի շրջանակներում Գերմանիայի պատվիրակությունը շրջայց կատարեց ուսումնական հաստատություններ, կրթության զարգացման կենտրոններ, ինչպես նաև Հայաստանի բազմաթիվ տեսարժան և պատմամշակութային վայրեր։ Մարզպետարան կատարած այցի ժամանակ պատվիրակությունը հանդիպեց...


z
Սեպտեմբերի 13-ին «Էմիլի Արեգակ» կենտրոնում տեղի ունեցավ «ԵՆԿ աղջիկների առաջնորդության և հեծանվավարություն» ծրագրի ավարտական միջոցառումը, որի ընթացքում ծրագրի մասնակիցները հեծանիվներով կատարեցին վարժանքներ, ցուցադրեցին իրենց հմտությունները: Միջոցառումը փոքրիկ տոնախմբությամբ շարունակվեց «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում, որտեղ ծրագրի մասնակիցներն ու մարզիչները պարգևատրվեցին հավաստագրերով և շնորհակալագրերով: *Հիշեցնենք, որ «Աղջիկների առաջնորդության և հեծանվավարության ծրագիրը» իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից «Խաղաղության կորպուս - Հայաստան»-ի և «Էմիլի Արեգակ» կենտրոնի հետ համագործակցությամբ։                      Տեսնել ավելին...      ...


  Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում շարունակում է իրականացնել դասընթացներ: Այս անգամ հրավիրում ենք մասնակցելու դասընթացների հետևյալ թեմաներով՝ Երիտասարդներդական աշխատանքի ներածություն (21.09.2018), դասընթացավար՝  Կարեն Տերտերյան Պետական երիտասարդական քաղաքականություն  (22.09.2018), դասընթացավար` Արթուր Նաջարյան   Դասընթացների ընդհանուր նպատակն է․ Բարձրացնել Գյումրիում երիտասարդական աշխատանքի ոլորտում ծառայություններ մատուցող պետական և ոչ-կառավարական կառույցների աշխատանքի որակը՝ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչների կարողությունների զարգացման միջոցով։ Դասընթացներին կարող են մասնակցել....


ՎԱՅՐԸ՝  Կալամատա, Հունաստան ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝   հոկտեմբեր 10, 2018 - մայիս, 2019 ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝  «K.A.NE.» Social Youth Development Organization ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿ՝  խթանել երիտասարդական նախաձեռնությունները, զարգացնել երիտասարդների կարողությունները՝ սեփական նախաձեռնությունները իրականացնելու համար։ ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  18-30 տարեկան նախաձեռնող, մոտիվացված, շփվող և անգլերենի հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդներ:   Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կից դիմում-հայտը և անգլերեն լեզվով ինքնակենսագրականի հետ միասին ուղարկել evs.sending@yic.am  էլ․հասցեին։   ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է  ս/թ սեպտեմբերի 16-ը, ժամը 23։59։   Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharag...


40802698_1348813641917644_8519199908018782208_n
2018թ. օգոստոսի 24-ին տեղի ունեցավ Եվրոպական կամավորական ծրագրի շրջանակներում Գերմանիայից Գյումրի ժամանած Մերլին Զայֆերթի հրաժեշտի ոչ-ֆորմալ հավաքույթը: Մերլինը մեկ տարի շարունակ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում» զբաղվել է կամավորական աշխատանքով՝ «Ուրբաթօրյա սրճարանի» և տարբեր միջոցառումների շրջանակներում կատարել է կազմակերպչական աշխատանքներ, Գյումրու Nº 3 հիմնական դպրոցում իրականացրել է ոչ ֆորմալ կրթական մեթոդներով գերմաներենի ուսուցում և վարել է ԵՆԿ գերմաներենի ակումբը: Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Մերլինին հանձնվեց շնորհակալագիր և YouthPass` իրականացրած կամավորական աշխատանքի համար: ?...