Հուլիսի 27, 2018

ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՌԼԱՆԴԻԱՅՈՒՄ

Yic EVSԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «Atlantic Experience»
ՎԱՅՐԸ՝ Գոլուեյ, Թուամ և Լոհրեյ, Իռլանդիա
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ հոկտեմբեր 8, 2018 – հուլիս 31, 2019
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Youth Work Ireland Galway»
ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝ նպաստել երիտասարդների անձնական և սոցիալական զարգացմանը և տրամադրել ապահով և օժանդակող միջավայր՝ վերջիններիս ներուժի լիարժեք դրսևորման համար։

 

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 20-30 տարեկան նախաձեռնող, մոտիվացված, շփվող և անգլերենի հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդներ:

 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել անգլերեն լեզվով ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ evs.sending@yic.am էլ․հասցեին։

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ օգոստոսի 3-ը, ժամը 18։00-ն։

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):

 

Տեղեկացնենք, որ այս ծրագրով առկա են 2 տեսակի կամավորական աշխատանքներ 3 տարբեր քաղաքներում՝ Գոլուեյ, Թուամ և Լոհրեյ։
Գոլուեյ քաղաքում առկա կամավորական աշխատանքի մանրամասներն այստեղ:
Թուամ և Լոհրեյ քաղաքներում առկա կամավորական աշխատանքի մանրամասներն այստեղ: