Հուլիսի 26, 2018

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

mobilityYICԱՆՎԱՆՈՒՄԸ՝ The Other Side of Entrepreneurship

ՎԱՅՐԸ՝ Մոշիանո սանտ Անջելո

ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 12-22, 2018

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է  ընդգծել ստեղծարարության և ձեռներեցության միջև կապը, և դիտարկել երկու հասկացությունները այլ տեսանկյուններից: Ծրագրի առաջին հատվածն ուղղված կլինի մասնակիցների ստեղծարարության և ինքնավստահության բարձրացմանը, մինչդեռ երկրորդ հատվածում շեշտը կդրվի ձեռներեցության բաղադրիչի վրա՝ հաղորդելով մասնակիցներին գիտելիքներ և հմտություններ, որոնք կօգնեն իրենց բիզնես գաղափարների, ձեռներեցության իրականացմանը:

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 19-25 տարեկան երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ և առաջնորդներ ստեղծարար մտածելակերպով և իրենց ձեռնարկատիրական գաղափարները կյանքի կոչելու և սեփական փորձով կիսվելու պատրաստակամությամբ:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:

Հավելյալ տեղեկատվություն կարող եք ձեռք բերել ներկայացված տեղեկատուից։

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ օգոստոսի 1-ը, ժամը 18:00-ն:

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):