Հուլիսի 25, 2018

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ-ՈՒՄ

444ստռօնգ23754826_1753710354662393_5278876147172379528_nlogo YIC - !C logo-arm

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ ծրագրի օգնականի աշխատանքի թափուր հաստիքի համար։

 

ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝            Ծրագրի օգնական

ԱՇԽԱՏԱՆՔԻ  ԾԱՎԱԼԸ՝          5-օրյա, շաբաթական 40 ժամ

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝                   2 ամիս (երկարաձգման հնարավորությամբ)

ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՍԿԻԶԲԸ՝         Օգոստոսի 1, 2018

ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՎԱՅՐԸ՝            Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ գրասենյակ   (Շահումյան 69, Գյումրի)

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝     Ծրագրի ղեկավար

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Աջակցություն ծրագրի շրջանակներում թիմի կողմից իրականացվող կազմակերպչական, ֆինանսական և բովանդակային աշխատանքներին


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Աջակցել ծրագրի բովանդակային, ադմինիստրատիվ և ֆինանսական փաստաթղթերի կազմմանը,
  • Աջակցել ֆինանսական և ծրագրային հաշվետվությունների պատրաստմանը,
  • Մասնակցել ծրագրի հանրայնացման գործողությունների կազմակերպմանն ու իրականացմանը,
  • Լրացնել և թարմացնել ծրագրի տվյալների բազաները,
  • Հավաքել, խմբագրել և թարգմանել էլեկտրոնային փաստաթղթերը,
  • Աջակցել ծրագրի առցանց և տպագիր փաստաթղթավարությանը,
  • Անհրաժեշտության դեպքում ստանձնել ծրագրի և Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքի/կամավորության փորձ ՀԿ ոլորտում,
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
  • Հայերենի գերազանց և անգլերենի բավարար իմացություն,
  • Համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ
  • Տեղական ծրագրերի կազմակերպչական և ադմինստրատիվ աշխատանքների փորձը կդիտարկվի առավելություն։

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  • Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ։

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև հուլիսի 29-ը, ժամը 23:59-ը ուղարկել ինքնակենսագրականը և շարժառիթային նամակը youthhouse@yic.am էլ-հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Ծրագրի օգնական»:

 

Ինքնակենսագրականը և շարժառիթային նամակը կարող եք նաև բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 (Արևամանուկ շենք, 1-ին հարկ) հասցեով: Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97: