Հուլիսի 24, 2018

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ

444ստռօնգ23754826_1753710354662393_5278876147172379528_nlogo YIC - !C logo-arm

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում շարունակում է դասընթացների հերթական շարքը:

Այս անգամ հրավիրում ենք մասնակցելու երիտասարդների աշխատունակության բարձրացմանն ուղղված դասընթացների շարքին, որը ներառում է դասընթացներ հետևյալ թեմաներով՝

  1. Երիտասարդների մասնագիտական կողմնորոշում և զբաղվածություն (27.07.2018), դասընթացավար` Ամալյա Ադամյան
  2. Էլեկտրոնային գրագիտություն և մեդիագրագիտություն (28.07.2018), դասընթացավար` Մանե Պապյան
  3. Երիտասարդների գրավոր և բանավոր ինքնաներկայացում (04.08.2018), դասընթացավար` Էսմարիդա Պողոսյան
  4. Երիտասարդների ձեռներեցության խթանում (05.08.2018), դասընթացավար` Կարեն Սարգսյան

Դասընթացների ցանկը շարունակելի է (ընդհանուր առմամբ նախատեսվում է իրականացնել 30 թեմատիկ դասընթաց, որոնցից 22-ն արդեն անցկացվել են)։

Մյուս թեմաների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում։

Դասընթացների ընդհանուր նպատակն է․

Բարձրացնել Գյումրիում երիտասարդական աշխատանքի ոլորտում ծառայություններ մատուցող պետական և ոչ-կառավարական կառույցների աշխատանքի որակը՝ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչների կարողությունների զարգացման միջոցով։

 

Դասընթացներին կարող են մասնակցել.

  • Գյումրու երիտասարդական կամ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների աշխատակիցներ և կամավորներ
  • Գյումրու հիմնական և ավագ դպրոցների ադմինիստրատիվ աշխատակազմ և դասղեկ-ուսուցիչներ
  • Գյումրու երիտասարդների հետ առնչվող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներ և կամավորներ
  • Երիտասարդական և սոցիալական աշխատողներ, արտադպրոցական կրթական հաստատությունների խմբավարներ, դասընթացավարներ, մանկավարժներ և հոգեբաններ
  • Իրավապահ մարմինների և առողջապահական հիմնարկների աշխատակիցներ
  • Մեդիա ոլորտի ներկայացուցիչներ
  • Այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ

Մեկ անձը կարող է դիմել մասնակցնելու մեկ և ավելի դասընթացների:

Առաջնայնություն կտրվի այն անձանց, ովքեր կդիմեն մասնակցելու դասընթացների այս շարքին ամբողջությամբ, ուղղակի կապ ունեն համապատասխան թեմաների հետ և նախկինում չեն մասնակցել «Երիտասարդների տանն» անցկացված դասընթացներին։

Անցկացվելու է 4 թեմատիկ դասընթաց, և նրանք, ովքեր կմասնակցեն դասընթացի ամբողջական շարքին (թվով 4 թեմա), կստանան վկայականներ:

Յուրաքանչյուր թեմատիկ դասընթացի համար պետք է ներկայացնել առանձին էլեկտրոնային հայտ․ հղումներն ու գրանցման հայտերը լրացնելու համապատասխան վերջնաժամկետները տրվում են ստորև.

  1. Երիտասարդների մասնագիտական կողմնորոշում և զբաղվածություն
  2. Էլեկտրոնային գրագիտություն և մեդիագրագիտություն
  3. Երիտասարդների գրավոր և բանավոր ինքնաներկայացում
  4. Երիտասարդների ձեռներեցության խթանում

Դասընթացները տեղի են ունենալու Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում (Վ. Սարգսյան 20)։ Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 6 ժամ է՝ ներառյալ ընդմիջումները:

Կապ կհաստատվի միայն ընտրված մասնակիցների հետ։

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095-91-91-97 կամ գրել youthhouse@yic.am էլ-հասցեին:

 

«Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրիում երիտասարդների հզորացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն — Հայաստան» հիմնադրամ կոնսորցիումի կողմից: