ԵԿԾ ԿԱՄԱՎՈՐ ԱՄԱԼԻԵ-ՇԱՐԼՈՏ ՌԵԴԻԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՎԱՔՈՒՅԹԸ

IMG_48362018թ. հունիսի 25-ին տեղի ունեցավ Եվրոպական կամավորական ծրագրի շրջանակներում Էստոնիայից Գյումրի ժամանած Ամալիե-Շարլոտ Ռեդիի հրաժեշտի ոչ-ֆորմալ հավաքույթը:

Ամալիեն մեկ տարի շարունակ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում» զբաղվել է կամավորական աշխատանքով՝   «Ուրբաթօրյա սրճարանի» և  տարբեր միջոցառումների շրջանակներում  կատարելով  կազմակերպչական աշխատանքներ, «Մուշ» զարգացման կենտրոնում անցկացնելով «Ձեռագործ աշխատանք»-ի ակումբ, դասավանդելով  անգլերեն՝ «Աստեր» մանկական զարգացման կենտրոնում,  ստանձնելով ադմինիստրատիվ օգնականի պարտականություններ՝ «Երիտասարդների տուն»  բաց երիտասարդական կենտրոնում:

Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Ամալիեին հանձնվեց շնորհակալագիր և YouthPass` իրականացրած կամավորական աշխատանքի համար:

.

063831ef-8012-42d9-a7f6-5f2b24737637    7D308741-BC82-4292-84EC-6AFBC44ABB66