Հունիսի 26, 2018

«Երիտասարդական աշխատողի կարողունակություններ» խորագրով դասընթացների շարքի մասնակցության հրավեր

444ստռօնգ23754826_1753710354662393_5278876147172379528_nlogo YIC - !C logo-arm

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում շարունակում է դասընթացների հերթական շարքը:

Այս անգամ հրավիրում ենք մասնակցելու «Երիտասարդական աշխատողի կարողունակություններ» ընդհանուր խորագրի ներքո հետևյալ թեմաներով դասընթացների ՝

 

  1. Նորարարություն և թվային երիտասարդական աշխատանք — Նարե Ավագյան (30.06.2018)
  2. Երիտասարդական նախաձեռնողականության խթանում և կամավորություն — Նարեկ Բոցինյան (01.07.2018)
  3. Երիտասարդների առաջնորդության և թիմային աշխատանքի խթանում — Արթուր Նաջարյան (06.07.2018)
  4. Կոնֆլիկտների հաղթահարում և բանակցությունների վարում — Արթուր Նաջարյան (07.07.2018)
  5. Ժամանակի կառավարում և պլանավորում — Քրիստինե Ասատրյան (08.07.2018)

 

Դասընթացների ցանկը շարունակելի է (ընդհանուր առմամբ նախատեսվում է իրականացնել 22 թեմատիկ դասընթաց, որոնցից 13-ն արդեն անցկացվել են)։ Մյուս թեմաների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում։

Դասընթացների ընդհանուր նպատակն է․

Բարձրացնել Գյումրիում երիտասարդական աշխատանքի ոլորտում ծառայություններ մատուցող պետական և ոչ-կառավարական կառույցների աշխատանքի որակը՝ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչների կարողությունների զարգացման միջոցով։

 

Դասընթացներին կարող են մասնակցել.

  • Գյումրու երիտասարդական կամ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների աշխատակիցներ և կամավորներ,
  • Գյումրու հիմնական և ավագ դպրոցների ադմինիստրատիվ աշխատակազմ և դասղեկ-ուսուցիչներ,
  • Գյումրու երիտասարդների հետ առնչվող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներ և կամավորներ,
  • Երիտասարդական և սոցիալական աշխատողներ, արտադպրոցական կրթական հաստատությունների խմբավարներ, դասընթացավարներ, մանկավարժներ և հոգեբաններ,
  • Իրավապահ մարմինների և առողջապահական հիմնարկների աշխատակիցներ,
  • Մեդիա ոլորտի ներկայացուցիչներ,
  • Այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ,

 

Մեկ անձը կարող է դիմել մասնակցնելու մեկ և ավելի դասընթացների:
Առաջնայնություն կտրվի այն անձանց, ովքեր կդիմեն մասնակցելու դասընթացների այս շարքին ամբողջությամբ, ուղղակի կապ ունեն համապատասխան թեմաների հետ և նախկինում չեն մասնակցել «Երիտասարդների տանն» անցկացված դասընթացներին։

Անցկացվելու է 5 թեմատիկ դասընթաց, և նրանք, ովքեր կմասնակցեն դասընթացի ամբողջական շարքին (թվով 5 թեմա), կստանան վկայականներ:

Յուրաքանչյուր թեմատիկ դասընթացի համար պետք է ներկայացնել առանձին էլեկտրոնային հայտ․ հղումներն ու գրանցման հայտերը լրացնելու համապատասխան վերջնաժամկետները տրվում են ստորև.

  1. Նորարարություն և թվային երիտասարդական աշխատանք
  2. Երիտասարդական նախաձեռնողականության խթանում և կամավորություն
  3. Երիտասարդների առաջնորդության և թիմային աշխատանքի խթանում
  4. Կոնֆլիկտների հաղթահարում և բանակցությունների վարում
  5. Ժամանակի կառավարում և պլանավորում

 

Դասընթացները տեղի են ունենալու Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում (Վ. Սարգսյան 20)։ Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 6 ժամ է՝ ներառյալ ընդմիջումները:

Կապ կհաստատվի միայն ընտրված մասնակիցների հետ։

 

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 — 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095-91-91-97 կամ գրել youthhouse@yic.am էլ-հասցեին:

 

«Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրիում երիտասարդների հզորացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն — Հայաստան» հիմնադրամ կոնսորցիումի կողմից: