Մայիսի 6, 2018

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ և ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

mobilityYICԱՆՎԱՆՈՒՄԸ՝ OUTDOOR L.O.V.E. ( LABORATORY OF VARIOUS EMOTIONS)

ՎԱՅՐԸ՝ Ածկուրի, Վրաստան

ՕՐԵՐԸ՝ հուլիսի 12-22,  2018

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է

  • Բարձրացնել մասնակիցների տեղեկացվածությունը էմոցիոնալ ինտելեկտի մասին՝ որպես անհրաժեշտ կարողություն անձնական և սոցիալական բարեկեցության համար, ինչպես նաև երիտասարդական աշխատանքում օգտագործվող գործիք՝ ուղղված երիտասարդների հզորացմանը,
  • դասընթացի ընթացքում ուսումնասիրել և արտացոլել սեփական (մասնակիցների) էմոցիոնալ ինտելեկտի հմտությունները իրական կյանքի տարբեր իրավիճակներում՝ շփվելով մյուս մասնակիցների հետ և ուղևորվելով երկօրյա լեռնային արշավի,
  • բացահայտել երիտասարդական աշխատանքում և երիտասարդների շրջանում էմոցիոնալ ինտելեկտի կիրառման բացերը, որոնք խոչընդոտում են անձնական և սոցիալական զարգացմանը, և գտնել եղանակներ դրանք բարելավելու համար։

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդ աշխատողներ և առաջնորդներ, լրացուցիչ ուսումնական ծրագրերի կազմակերպիչներ, հավասարը հավասարին ուսուցանողներ, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց էմոցիոնալ ինտելեկտի կարողությունները և առավել շատ կիրառել ոչ-ֆորմալ կրթության մեթոդներ, որոնք իրականացվում են բնության գրկում և բնությունից սովորելով։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:

Ուշադրություն: Յուրաքանչյուր երկրի խումբ (բաղկացած 3 մասնակցից) պետք է ծրագրին մեկնեն սեփական վրանով, քնապարկով և արշավային ներքնակով: Հավելյալ տեղեկատվություն կարող եք ձեռք բերել ներկայացված տեղեկատուից։

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ մայիսի 12-ը, ժամը 18:00-ն:

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):