Մայիսի 3, 2018

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

постер1 ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «Connect the Dots»
ՎԱՅՐԸ՝ Գյումրի, Հայաստան
ՕՐԵՐԸ՝ մայիս 10-18, 2018

ԴԱՍԸՆԹԱՑԸ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ Է խթանելու համագործակցությունը Հայաստանից, Գերմանիայից, Էստոնիայից, Չեխիայից, Լեհաստանից, Վրաստանից, Նիդեռլանդներից, Մոլդովայից, Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Իսպանիայից և Բելառուսից ժամանած Եվրոպական կամավորական ծառայության ծրագրերում ներգրավված կազմակերպությունների 24 ներկայացուցիչների միջև՝ նպաստելով ԵԿԾ ծրագրերի որակի բարձրացմանը և նորարարության ներմուծմանը փորձի փոխանակման միջոցով։

Դասընթացի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ է:

ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18 տարին լրացած ԵԿԾ կամավորների մենթորներ, ԵԿԾ համակարգողներ և երիտասարդական աշխատանքի փորձ ունեցող մարդիկ:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 25 եվրո

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը:

Դիմելու վերջնաժամկետն է ս/թ մայիսի 7-ը, ժ. 18:00-ն:

 

Հավելյալ հարցերի համար կարող եք դիմել դասընթացի համակարգող Մարիամ Ղարագյոզյանին` mariam.gharagyozyan@yic.am էլ. hասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):

 

Ծրագրի տեղեկատու