Մարտի 17, 2018

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ

mobilityYIC

 

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  «Волонтёрство в деле сохранения культурного наследия на пространстве СНГ»

ՎԱՅՐԸ՝ Դուշանբե, Տաջիկստան

ՕՐԵՐԸ՝ Մայիսի 13-19,  2018

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է`

  • մշակել կամավորությունը խթանող ծրագիր մշակութային ժառանգության պահպանման ոլորտում,
  • ստեղծել մեխանիզմներ երիտասարդության շրջանում կամավորության խթանման և տարածման համար,
  • ներգրավել երիտասարդների համամարդկային արժեքների զարգացման և հաստատման գործընթացում

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-28 տարեկան ակտիվ երիտասարդներ,  երիտասարդական աշխատողներ, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր ունեն կամավորական աշխատանքի փորձ և ակտիվ ներգրավվածություն համայնքի մշակութային կյանքում:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից։

Ծրագրի աշխատանքային լեզուն ՌՈՒՍԵՐԵՆՆ Է:

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է՝ ս/թ մարտի 22-ը, ժ. 18:00-ն:

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի): 

Ծրագրի տեղեկատու