Փետրվարի 14, 2018

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

mobilityYICԱՆՎԱՆՈՒՄԸ՝  Social Life

ՎԱՅՐԸ՝ Քիշնև, Մոլդովա

ՕՐԵՐԸ՝ Ապրիլի 20-28,  2018

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է`

  • մասնակիցներին տրամադրել հետագայի համար օգտակար աշխատանքային գործիքներ (օրինակ՝ ժամանակի կառավարման և առաջնորդության հմտություններ, թե ինչպես համախմբել, մոտիվացնել համայնքի մյուս ներկայացուցիչներին).
  • մասնակիցներին տրամադրել խորհուրդներ և ոգեշնչել նոր գաղափարներով, որոնք կօգնեն երիտասարդներին ցուցաբերել որոշումների կայացման նոր և բազմազան մոտեցումներ.
  • մոտիվացնել երիտասարդներին հանդես գալու նախաձեռնություններով և ներգրավվելու համայնքային կյանքում, ինչպես օրինակ կամավորությունը.
  • զարգացնել մարդկանց միջև համագործակցությունը.
  • օգնել երիտասարդներին իրենց անհատականությունը դրսևորելու հասարակության մեջ.
  • մշակել հետագա համայնքային ծրագրեր, որոնք կվերաբերեն երիտասարդների խնդիրներին:

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ և երիտասարդական աշխատողներ, ովքեր ունեն կամավորական աշխատանքի փորձ և ակտիվ ներգրավվածություն համայնքային կյանքում:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից։

 

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է՝ ս/թ փետրվարի 21-ը, ժ. 18:00-ն:

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի): 

Ծրագրի տեղեկատու