Փետրվարի 3, 2018

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԹԵՄԱՅՈՎ

mobilityYICԱՆՎԱՆՈՒՄԸ՝  “ It starts with You(th)!”

ՎԱՅՐԸ՝ Բրատինա, Խորվաթիա

ՕՐԵՐԸ՝ մարտի 20-27, 2018

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ՝

  • աջակցել երիտասարդների և երիտասարդական աշխատողների մասնագիտական զարգացմանը,
  • խթանել միջմշակութային և միջկրոնական երկխոսությանը,
  • խթանել սոցիալական ներգրավվածությունն ու համերաշխությունը` փախստականների և հասարակության բոլոր մյուս խմբերի նկատմամբ,
  • խրախուսել բազմազանությունը, հանդուրժողականությունը և մարդու իրավունքները:

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, ակտիվ երիտասարդներ և երիտասարդ առաջնորդներ, ովքեր աշխատում են միգրանտների, մարգինալացված կամ սակավ հնարավորություններով երիտասարդների հետ։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 50 եվրո

Մասնակցության վճարը ԵՆԿ ՀԿ անդամների և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուների համար կազմում է 30 եվրո:

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ փետրվարի 8-ը, ժ. 18:00-ն:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի): 

Ծրագրի տեղեկատու