2018թ. փետրվարի 3-ին և 7-ին մեկնարկեցին անգլերենի սկսնակների և միջին մակարդակի նոր ակումբները, և տեղի ունեցավ առաջին հանդիպումը ակումբների մասնակիցների հետ: Ծանոթացման ու թիմի ձևավորման խաղերի օգնությամբ ստեղծվեց ջերմ մթնոլորտ խմբերի ներսում, ինչըհիանալի սկիզբ է հետագա արդյունավետ ու հետաքրքիր աշխատանքի համար:     ...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  “EVS: Dream BIG” ՎԱՅՐԸ՝  Սեպոլնո Կրաժենսկիե, Լեհաստան ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  ապրիլ 7, 2018 - 2019 ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝  “Stowarzyszenie “Dorośli - Dzieciom” ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝  նպաստել երիտասարդների անհատական և սոցիալական զարգացմանը, տրամադրել ապահով և նպաստավոր միջավայր՝ վերջիններիս ներուժի հզորացման համար: ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-30 տարեկան, անգլերենի խոսակցական մակարդակի իմացությամբ, ակտիվ, մոտիվացված երիտասարդներ: Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը: ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ մարտի 3-ը, 18:00-ն։ Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից): ...


Սիրով տեղեկացնում ենք, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մեկնարկում է ֆրանսերենի նոր ակումբներ՝ սկսնակ և միջին մակարդակների համար, որը վարելու է Ֆրանսիայից ժամանած միջազգային «French Civic Service»-ի կամավոր Լիդիա Վարթանյանը: Եթե ցանկանում եք սովորել ֆրանսերեն կամ բարելավել ձեր գիտելիքները, ապա շտապեք գրանցվել մինչև  փետրվարի 27 -ը՝ լրացնելով հետևյալ առցանց հայտը: Ակումբների առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին, ժամը 14:00-ին:   Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի երկուշաբթի և կիրակի օրերից) կամ այցելել ԵՆԿ գրասենյակ՝ Շահումյան 69 հասցեով (Արևամանուկ շենք, 1-ին հարկ):  ...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  Social Life ՎԱՅՐԸ՝ Քիշնև, Մոլդովա ՕՐԵՐԸ՝ Ապրիլի 20-28,  2018 ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է` մասնակիցներին տրամադրել հետագայի համար օգտակար աշխատանքային գործիքներ (օրինակ՝ ժամանակի կառավարման և առաջնորդության հմտություններ, թե ինչպես համախմբել, մոտիվացնել համայնքի մյուս ներկայացուցիչներին). մասնակիցներին տրամադրել խորհուրդներ և ոգեշնչել նոր գաղափարներով, որոնք կօգնեն երիտասարդներին ցուցաբերել որոշումների կայացման նոր և բազմազան մոտեցումներ. մոտիվացնել երիտասարդներին հանդես գալու նախաձեռնություններով և ներգրավվելու համայնքային կյանքում, ինչպես օրինակ կամավորությունը. զարգացնել մարդկանց միջև համագործակցությունը. օգնել երիտասարդներին իրենց անհատականությունը դրսևորելու հասարակության մեջ. մշակել հետագա համայնքային ծրագրեր, որոնք կվերաբերեն...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  “ It starts with You(th)!” ՎԱՅՐԸ՝ Բրատինա, Խորվաթիա ՕՐԵՐԸ՝ մարտի 20-27, 2018 ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ՝ աջակցել երիտասարդների և երիտասարդական աշխատողների մասնագիտական զարգացմանը, խթանել միջմշակութային և միջկրոնական երկխոսությանը, խթանել սոցիալական ներգրավվածությունն ու համերաշխությունը` փախստականների և հասարակության բոլոր մյուս խմբերի նկատմամբ, խրախուսել բազմազանությունը, հանդուրժողականությունը և մարդու իրավունքները: ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, ակտիվ երիտասարդներ և երիտասարդ առաջնորդներ, ովքեր աշխատում են միգրանտների, մարգինալացված կամ սակավ հնարավորություններով երիտասարդների հետ։ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 50 եվրո Մասնակցության վճարը ԵՆԿ ՀԿ անդամների և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ո...

   
Ուրախ ենք տեղեկացնել, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, այս տարի նույնպես, զբաղվելու է Հայաստանում Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնի համակարգման աշխատանքներով՝ ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի կողմից Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնների գործունեության իրականացման նպատակով հայտարարված բաց մրցույթի արդյունքում:...