Հունվարի 20, 2018

ԱՆԳԼԵՐԵՆԻ ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆՈՐ ԱԿՈՒՄԲՆԵՐ ԵՆԿ-ՈՒՄ

kVECOVdt - CopyՍիրով տեղեկացնում ենք, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մեկնարկում է անգլերենի նոր ակումբներ՝ սկսնակ և միջին մակարդակների համար:

Եթե ցանկանում եք սովորել անգլերեն կամ բարելավել ձեր գիտելիքները, ապա շտապեք գրանցվել մինչև հունվարի 31 -ը՝ լրացնելով հետևյալ առցանց հայտը:

Սկսնակների ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 3-ին, ժամը 15:00-ին:

Միջին մակարդակի անգլերենի ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 7-ին, ժամը 16:30-ին:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի երկուշաբթի և կիրակի օրերից) կամ այցելել ԵՆԿ գրասենյակ՝ Շահումյան 69 հասցեով (Արևամանուկ շենք, 1-ին հարկ):