2
Մայիսի 12-ին Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցավ Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդես, որին ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Ցուցահանդեսին մասնակցում էր նաև Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնն իր հետաքրքրաշարժ տաղավարով ու Եվրամիության «Էրազմուս+» ծրագրերի մասին իրազեկող վիկտորինայով։        Տեսնել ավելին...


Գնահատելով երիտասարդների ներգրավվածությունը կազմակերպության գործունեության մեջ՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն շարունակում է պարբերաբար կազմակերպել տեղեկատվական օրեր՝ բոլոր շահագրգիռ և հետաքրքրված անձանց համար։ Մայիսի 13-ին, ժամը 14:00-ին ԵՆԿ ՀԿ գրասենյակում (Շահումյան 69, Արևամանուկ շենք, 1 հարկ) տեղի կունենա հերթական տեղեկատվական օրը, որի ընթացքում ներկաները կտեղեկանան ԵՆԿ հիմնադրման, ծավալած գործունեության և իրականացվող ծրագրերի մասին։ Մասնակցնել ցանկացողները կարող են առցանց գրանցվել հետևյալ հղումով մինչ մայիսի 12-ը:...


16
 Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԵՆԿ ՀԿ Ընդհանուր Ժողովի՝ 2017 թվականի առաջին հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեց կազմակերպության ղեկավարում և վերահսկողություն իրականացնող մարմիների (նախագահի, միջազգային խորհրդի, վերստուգիչի) կողմից ծավալած գործունեության կիսամյակային հաշվետվությունը, կազմակերպության՝ առաջիկա իրականացվելիք տեղական և միջազգային ծրագրերը։ Հանդիպման ընթացքում նաև տեղի ունեցավ կազմակերպության նոր անդամներին անդամության քարտերի հանձման արարողությունը, որին անմիջապես հաջորդեց կազմակերպված ժամանցային ծրագիրը։            Տեսնել ավելին...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Being Green ՎԱՅՐԸ՝ Սումի, Ուկրաինա ՕՐԵՐԸ՝ հունիսի 02-11, 2017 ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ -Խթանել բնության և բնապահպանության նկատմամբ սերը երիտասարդների շրջանում -Խթանել երիտասարդների ակտիվ քաղաքացիությունը և նպաստել եվրոպական քաղաքացիության վերաբերյալ նրանց պատկերացումների ձևավորմանը -Խթանել տարբեր ազգությունների միջև հանդուրժողականությունը -Ստեղծել հարթակ միջմշակութային երկխոսության և փոխըմբռնման համար ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ՝ 18-25 տարեկան, բնապահպանության թեմայով աշխատող կամ այդ ոլորտով հետաքրքրվող երիտասարդական աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ։ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 15 եվրո: ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից: Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆ...


Դուք երիտասարդական ոլորտի աշխատող եք և ներգրավված եք Գյումրիում գործող պետական, հասարակական կազմակերպությունների կամ ոչ-ֆորմալ խմբերի մեջ և Ձեր աշխատանքի արդյունավետության բարձրացման համար կարիք ունե՞ք բարելավելու անգլերենի Ձեր իմացությունը՝ կապված հենց Ձեր իսկ աշխատանքային ոլորտի հե՞տ, ուրեմն այս բացառիկ հնարավորությունը հենց Ձեզ համար է։ Գյումրու ԵՆԿ ՀԿ ապրիլի 29-ից մեկնարկում է անգլերենի ուսուցանման նոր ակումբ` երիտասարդական ոլորտի աշխատակիցների համար։ Հետաքրքրե՞ց։ Ուրեմն շտապեք գրանցվել և դառնալ այս եզակի հնարավորության օգտագործողներից մեկը։ Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման հայտը, որը կարող եք տեսնել հետևյալ հղումով Առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 29-ին, ժամը 17:30-ին, ԵՆԿ գրասենյակում Մանրամասների համար կարող եք...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Turn Hate Off ՎԱՅՐԸ՝ Միսակցիելի, Վրաստան ՕՐԵՐԸ՝ մայիսի 14-20, 2017 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է`  ընդլայնել «Ոչ ատելության խոսքին» շարժումը և ուսուցանել կովկասյան տարածաշրջանում «Ոչ ատելության խոսքի» ակտիվիստների։ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ - Ուսուցանել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի երիտասարդական աշխատողներին, երիտասարդ առաջնորդներին, դասընթացավարներին և մարդու իրավունքների ակտիվիստներին՝ «Ոչ ատելության խոսքին» շարժման արժեքների և գաղափարների մասին - Խրախուսել մասնակիցներին՝ տարածելու «Ոչ ատելության խոսքին» շարժումն իրենց համայնքներում, դպրոցներում և տեղական ԶԼՄ-ներում - Աջակցել մասնակիցներին՝ «Ոչ ատելության խոսքի» վերաբերյալ սեփական ծրագրեր կազմելուն ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ՝ 18 տարին լրացած, երիտասարդական աշխատանքի ոլորտում փորձառու, ներառականության և մ...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ DO IT RIGHT ՎԱՅՐԸ՝ Թորոս, Հայաստան ՕՐԵՐԸ՝ մայիս 19-26, 2017 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ նպաստել Եվրամիության «Էրազմուս+ KA1»-ի շրջանակներում իրականացվող ծրագրերի (դասընթացներ, երիտասարդական փոխանակումներ և այլն) որակի բարձրացմանը՝ ծրագրերի մշակման, կառավարման, մշտադիտարկման և գնահատման կարողունակությունների զարգացման միջոցով: ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ՝ - երիտասարդական ոլորտում ներգրաված ծրագրի ղեկավարներ, համակարգողներ, օգնականներ, - ԵԿԾ (Եվրոպական կամավորական ծառայություն) համակարգողներ, մենթորներ: Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է: Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ ապրիլի 20-ը, ժ. 18:00-ն: ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 25 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: (ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող ...


Anush1
Հյուրընկալող կազմակերպություն՝ Stowarzyszenie “Dorośli – Dzieciom”  Երբ` Ապրիլ 2017 – Ապրիլ 2018 Որտեղ` Սեպոլնո-Կրաժենսկի, Լեհաստան Նպատակ`  Նպաստել տեղական երիտասարդական աշխատանքի և տեղական համայնքի զարգացմանը՝  երեխաների և երիտասարդների ակտիվության բարձրացման միջոցով։   Կամավորի առաջադրանքները՝ Նախապատրաստել և անցկացնել դասընթացներ երիտասարդների համար արվեստ, երաժշտություն, թատրոն խոհարարություն, լուսանկարչություն, լրագրություն թեմաներով, կազմակերպել և մասնակցել տարբեր սոցիալական և մշակութային միջոցառումների, ինչպիսիք են ցուցահանդեսներ, ցուցադրություններ, աջակցել «Երիտասարդ ստեղծագործողների ակումբի» գործունեության համար վեբ բլոգի պատրաստման աշխատանքներին։...


6
2017 թ.-ի մարտի 17-ին ԵՆԿ-ում տեղի ունեցավ հերթական «Ուրբաթօրյա սրճարանը», որն այս անգամ նվիրված էր գարնանը: Հյուրերը հնարավորություն ունեցան ունկնդրելու կենդանի երաժշտություն, զրուցելու միասին գարնան խորհրդանիշների մասին, խաղալու հետաքրքիր խաղեր և համտեսելու մեր միջազգային կամավորների ձեռքով պատրաստված թխվածքները: Դե իհարկե՛, էլ ի՜նչ գարուն առանց ծաղիկների, որոնք սրճարանի ընթացքում բաժանվեցին մեր իգական սեռի ներկայացուցիչներին: Տեսնել ավելին         ...


Դուք չգիտե՞ք ինչպես զարդարել ձեր սենյակը` վերջինիս գարնանային շունչ և տրամադրություն հաղորդելով. մենք գիտենք  և սիրով հրավիրում ենք ձեզ մեր «Ձեռագործ ակումբի» շրջանակներում պատրաստել գարնանային ծաղիկներ` օգտագործելով պլաստիկ շշեր: Հետաքրքրե՞ց, ուրեն շտապեք միանալ մեզ հինգշաբթի, ժամը 16:00-ին, նախապես գրանցվելով` զանգահարելով 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի երկուշաբթի և կիրակի օրերից):...