IMG_9854
2017թվականի մայիսի 27-ին Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում տեղի ունեցավ բնապահպանական կրթության թեմայով մեկօրյա ոչ-ֆորմալ դասընթաց, որը վարում էր Ջանսու Եթիսգինը՝ Հրանտ Դղցֆինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում: Դասընթացի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին շրջակա միջավայրը, սովորեցին էկոհամակարգի և այլ հիմնարար համակարգերի աշխատանքի մասին, քննարկեցին բնապահպանության վերաբերյալ հարցեր ու մեր մոլորակին սպառնացող խնդիրները:            Տեսնել ավելին...


 ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝  Հանրային կապերի պատասխանատու ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ Երկարաժամկետ (3 ամիս փորձաշրջանով) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Հուլիս 1, 2017թ. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Գյումրի, ԵՆԿ ՀԿ գրասենյակ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կազմակերպության նախագահ ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Հանրության հետ կապերի հաստատում, կազմակերպության մասին տեղեկատվության կառավարում և գործունեության հանրայնացման ապահովում:   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ` Մշակել և իրականացնել հանրային կապերի ռազմավարության իրականացմանն ուղղված միամյա գործողությունների պլան, · Պատրաստել Կազմակերպության տեղեկատվական և ներկայացուցչական նյութերը,  Կազմակերպել ծրագրային տեղեկատվական միջոցներն ու միջոցառումները, Պատրաստել Կազմակերպության տարեկան հաշվետվությունն ու վերջինիս ...


Do it Right (10)
Երբ. Մայիսի 19-26, 2017 Որտեղ. Թորոս, Շիրակի մարզ Նպատակ. Նպաստել Եվրամիության «Էրազմուս+ KA1»-ի շրջանակներում իրականացվող ծրագրերի (դասընթացներ, երիտասարդական փոխանակումներ և այլն) որակի բարձրացմանը՝ ծրագրերի մշակման, կառավարման, մշտադիտարկման և գնահատման կարողունակությունների զարգացման միջոցով: Ծրագրին մասնակցում են 30 երիտասարդական առաջնորդներ, երիտասարդական աշխատողներ և ծրագրի ղեկավարներ Վրաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Իսպանիայից և Հայաստանից։ Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Գերմանիայի “Kultur Aktiv” e.V. կազմակերպության հետ համատեղ մայիսի 19-ից 26-ը Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Գյումրիում հյուրընկալում է "Do it Right" միջազգային դասընթաց` ծրագրի մշակում և...


IMG_0844
Մայիսի 14-ից 25-ը  Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում, Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղում և Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի (ԵՆԿ) կողմից կազմակերպված տեղեկատվական հանդիպումներ ուսանողների և դասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանի, հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Սարգսյանի և ծրագրի ղեկավարներ Վալյա Մարտիրոսյանի և Մարիամ Ղարագյոզյանի կողմից ներկայացվեց կազմակերպության առաքելությունը, գործունեության հիմնական ոլորտներն ու տեսակները, ինչպես նաև կազմակերպության կողմից երիտասարդներին ընձեռվող կրթական, մշակութային, անհատական և մասնագիտական զարգացմանն ուղղված տեղական և միջազգային հնարավորությունների մասին։ Տեղեկատվական հանդիպումների շրջանակներում ներկան...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Plus One ՎԱՅՐԸ՝ Պիլիժմարոտ, Հունգարիա ՕՐԵՐԸ՝ օգոստոսի 6-13, 2017 ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ուսումնասիրել «Էրազմուս+»-ի երիտասարդական ծրագրերը, երիտասարդական աշխատողներին զինել համապատասխան հմտություններով, մեթոդներով և գործիքակազմով՝ սեփական գաղափարները զարգացնելու և հաջողակ «Էրազմուս+» ծրագրի վերածելու համար: Դասընթացը հիմնված կլինի ծրագրային գաղափարները զարգացնելու և մշակած երիտասարդական փոխանակման ծրագրերը հետագայում իրականացնելու վրա: ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ՝ 18 տարին լրացած փորձառու երիտասարդական աշխատողներ, ովքեր ցանկանում են զբաղվել ծրագրերի կազմմամբ և կառավարմամբ, ինչպես նաև հետաքրքրված են «Էրազմուս +» ծրագրերով և հատկապես՝ մարդու իրավունքների կրթության վերաբերյալ երիտասարդական փոխանակման ծրագրեր իրականացնելով: ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 60 եվր...


Խաղաղության Կորպուսի կամավորները, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «ԿԱԶԱ» - Կոմիտաս Շվեյցարիա - Հայաստան Բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացնում են «GLOW» - «Աշխարհն առաջնորդող կանայք» ճամբարը: Ծրագիրը նախատեսված է Հայաստանի բոլոր մարզերի 14-15 տարեկան աղջիկների համար: Մենք խրախուսում ենք, որ այս ծրագրին դիմեն աղջիկներ տարբեր գյուղական համայնքներից: Ճամբարի ընթացքում երեխաները կմասնակցեն մի շարք մոտիվացնող դասընթացների, թիմային աշխատանքների և կշփվեն Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած աղջիկների և ջոկատավարների հետ, որն էլ իր հերթին կնպաստի ակտիվ քաղաքացիների ձևավորմանը: Մասնակիցները նաև ձեռք կբերեն ծրագիր գրելու և կառավարելու հմտություններ, որի արդյունքում կկարողանան փոքր ծրագրեր իրականացնել իրենց համայնքներում: Ճամբարը տևելու է մե...


Սիրելի երիտասարդներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու բնապահպանական կրթության թեմայով մեկօրյա ոչ-ֆորմալ դասընթացի, որը կվարի Ջանշու Եթիսգինը՝ Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում: Որտե՞ղ և ե՞րբ. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ գրասենյակում, մայիսի 27-ին, ժամը 10.00-ից մինչև 18.30: Ի՞նչ է նախատեսվում ծրագրով. դասընթացի ընթացքում մենք կուսումնասիրենք մեր շրջակա միջավայրը, կսովորենք մեր էկոհամակարգի և այլ հիմնարար համակարգերի աշխատանքի մասին, կքննարկենք բնապահպանության վերաբերյալ հարցեր ու մեր մոլորակին սպառնացող խնդիրները: Դասընթացը կանցկացվի ոչ-ֆորմալ և ինտերակտիվ մեթոդներով, որի ժամանակ խրախուսվում է մասնակիցների ակտիվ մասնակցությունը: Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն է (հատուկ դեպքերում կարող է տրա...


ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «Diversity - Creativity - Sharing» ՎԱՅՐԸ՝ Սեգեդ, Հունգարիա ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ հուլիսի 15 - օգոստոսի 15, 2017 ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Տալենտում» հիմնադրամ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝ բարձրացնել տեղի երիտասարդների միջմշակութային իրազեկվածության մակարդակը, վերջիններիս ինքնավստահությունը և բարելավել լեզվական հմտությունները։ ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 20-30 տարեկան ակտիվ, մոտիվացված, շփվող, դեռահասներին վերապատրաստելու փորձ ունեցող երիտասարդներ ԾՐԱԳՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական (Europass) և մոտիվացիոն նամակ հետևյալ էլ․հասցեին՝ evs.sending@yic.am ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ մայիսի 27-ը։ Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյա...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Employ your Ability 2 ՎԱՅՐԸ՝ Թորոս, Հայաստան ՕՐԵՐԸ՝ հունիս 10-17, 2017 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ նպաստել երիտասարդների աշխատունակության բարձրացմանը և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը՝ երիտասարդական աշխատողներին եւ առաջնորդներին հզորացնելու միջոցով։ ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ հասարակական և պետական կառույցներում ներգրավված երիտասարդական աշխատողներ, ովքեր անմիջական աշխատանք են իրականացնում  երիտասարդների հետ։ Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է: Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ մայիսի 23-ը, ժ. 18:00-ն: ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 25 եվրոյին համարժեք ՀՀ դրամ (ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից): ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆ...


2
Մայիսի 12-ին Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցավ Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդես, որին ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Ցուցահանդեսին մասնակցում էր նաև Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնն իր հետաքրքրաշարժ տաղավարով ու Եվրամիության «Էրազմուս+» ծրագրերի մասին իրազեկող վիկտորինայով։        Տեսնել ավելին...