Դեկտեմբերի 10, 2017

ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ և ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

444  ստռօնգ  logo YIC - !C  logo-arm

ՔԳյումրի, 22 նոյեմբեր, 2017թ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքների իրականացման մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի ամփոփման համար

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը համատեղ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացնում են «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագիրը (2017թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2018թ. սեպտեմբերի 30-ը): Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակում:

Ծրագրի սկզբնական փուլում նախատեսվում է անցկացնել վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ։ Համապատասխան աշխատանքներն իրականացվող շինարարական կազմակերպություն ընտրելու համար հայտարարվել է բաց մրցույթ, որին կարող էին դիմել և՛ շինարարարական կազմակերպությունները, և՛ անհատ ձեռներեցները։

Մրցույթի հայտարարությունը տրվել է 2017թ․ հոկտեմբերի 7-ին, իսկ դիմելու վերջնաժամկետը եղել է նոյեմբերի 5-ը։

Հայտերը բացվել և գնահատող հանձնաժողովի կողմից գնահատվել են նոյեմբերի 22-ին, ժամը 16։30-ին։

 

ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄ՝

Հանձնաժողովի նախագահ՝

ԵՆԿ ՀԿ նախագահ, Ա․ Նաջարյան

 

Հանձնաժողովի անդամներ՝

ԵՆԿ ՀԿ ֆինանսների ղեկավար, Լ․Հակոբյան

ԵՆԿ ՀԿ ծրագրի ղեկավար, Կ․Տերտերյան

 

Հանձնաժողովի  քարտուղար՝

ԵՆԿ ՀԿ ծրագրի ղեկավար, Գ․Առաքելյան

 

1 Տեղեկություն հայտերի բացման վայրի մասին՝

Գյումրու«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն, Շահումյան 69, 3101, Գյումրի, Հայաստան

 

Օրակարգ

հայտերի բացման և գնահատման մասին

Գնահատող հանձնաժողովի նախագահ Ա․ Նաջարյանը նիստը հայտարարեց բացված և տեղեկացրեց, որ հայտերի ներկայացման վերջնաժամկետին հայտ են ներկայացրել հետևյալ մասնակիցները.

Կազմակերպության անուն Հասցե
«Անդրեասյանշին» ՍՊԸ Ք․ Վանաձոր, Տավրոս 4 փ․, 2 նրբ․ 11/1 տն․
«Էլիտ Արման Շին» ՍՊԸ Ք․ Գյումրի, Մ․Խորենացի, 6 շ․, բն․ 87
«Շինարար» ՍՊԸ Ք․ Գյումրի, Երևանյան խճ․ 20
«Տիգրանշին» ՍՊԸ Ք․ Վանաձոր, Վարդանանց 17
«Փարվանա» ԱԿ Ախուրյան, Շիրակի մարզ
«Մեծն Տարոն»  ԱԿ Ախուրյան, Շիրակի մարզ
«ԲՆՎ» ՍՊԸ Ք․ Իջևան, Ազատամարտիկների 4/20
«Վանիկ Գրիգորյան» Ա/Ձ Ք․ Գյումրի, Մուշ 2 թ․, շ․ 8-1/1
«Ժորա Պողոսյան Համլետի» Ա/Ձ Ք. Գյումրի, Մուշ 2 թ., շ. 6-1/11

2Տվյալներ դիմորդների մասին

  • Մրցույթի պահանջներին համապատասխան դիմումների քանակ՝ 9, որից՝
  • ՍՊԸ (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն)՝ 5
  • Ա/Կ՝ (արտադրական կոոպերատիվ)` 2
  • Ա/Ձ՝ (անհատ ձեռներեց)` 2
  • Տարածք այցելած և նախահաշիվ ներկայացրած մասնակիցների քանակ՝ 5, որոնք են՝ «Էլիտ Արման Շին» ՍՊԸ, «Փարվանա» ԱԿ, «Մեծն Տարոն»  ԱԿ, «Վանիկ Գրիգորյան» Ա/Ձ, «Ժորա Պողոսյան Համլետի» Ա/Ձ։

3 Տվյալներ՝ ծրարների կազմման և ներկայացման՝ մրցույթի պահանջներին համապատասխանության մասին

Մասնակիցների կողմից ներկայացված փաստաթղթերը կազմված են մրցույթով սահմանված պահանջներին համապատասխան։

4 Յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը

Կազմակերպության անուն Առաջարկվածգինըառանց ԱԱՀ /ՀՀ դրամ/
«Մեծն Տարոն»  ԱԿ 14.880.407
«Էլիտ Արման Շին» ՍՊԸ 9.388.147
«Վանիկ Գրիգորյան» Ա/Ձ 9.134.413
«Փարվանա» ԱԿ 8.006.245
«Ժորա Պողոսյան Համլետի» Ա/Ձ 6.739.205

5«Գնումների մասին» ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն հանձնաժողովը որոշեց.

Մրցույթում հաղթող է ճանաչվում ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը՝  «ԺորաՊողոսյան Համլետի» Ա/Ձ-ն։ Հաղթող ճանաչված մասնակցի հետ սահմանված կարգով կկնքվի ծառայությունների մատուցման պայմանագիր։

 

Ընդունվել է որոշում՝ կողմ՝ 3, դեմ՝ 0։

Գնահատողներ՝

Հանձնաժողովի նախագահ՝

ԵՆԿ ՀԿ նախագահ                                       Ա․ Նաջարյան

 

Հանձնաժողովի  անդամներ՝

ԵՆԿ ՀԿ ֆինանսների ղեկավար                   Լ․Հակոբյան

ԵՆԿ ՀԿ ծրագրի ղեկավար                           Կ․Տերտերյան

 

Հանձնաժողովի քարտուղար՝

ԵՆԿ ՀԿ ծրագրի ղեկավար                           Գ․Առաքելյան