Դեկտեմբերի 7, 2017

ՄԵՆԹՈՐՆԵՐԻ ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

mentorship-012625Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է Եվրամիության «Էրազմուս+ Երիտասարդություն» ծրագրի «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրով հետաքրքրված անձանց և կազմակերպություններին մասնակցելու մենթորների մեկօրյա ներածական դասընթացին, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին ժամը 11:00-17:00-ն Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (ք․ Գյումրի, Շահումյան 69)։

Դասընթացն իրականացվում է Հայաստանում «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնի» շրջանակներում:

Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել առցանց մինչ դեկտեմբերի 13-ը ժանը 12:00 — ն՝ լրացնելով հետևյալ դիմում— հայտը:

Կազմակերպությունը հոգում է մասնակիցների ճանապարհածախսը, սուրճի և ճաշի ընդմիջումները: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ՝ 095 91 91 97 հեռախոսահամարով: