Քրիստիան Կենսմարկ — ԵԿԾ կամավոր

ChristianԴուք հավանաբար տեսել եք «Կորած մոլորածը Հայաստանում» ֆիլմը։ Կարճ ասած, այն երկար պատմություն է մի տղայի մասին, ով պատահական հայտնվում է Հայաստանում։ Ի տարբերություն գլխավոր հերոսի, ով ամերիկացի է, ես եկել եմ «Դանիայից», (ինչպես անվանում են այստեղ) և թեպետ ես գլխավոր հերոսի նման չեմ առևանգվել որևէ ինքնաթիռով՝ Թուրքիայում օդապարիկով թռչելիս, սակայն հենց իր նման հայտնվել եմ մի տարօրինակ երկրում՝ տարօրինակ լեզվով, մշակույթով և ավանդույթներով։ «Ինչպե՞ս եմ հայտնվել այստեղ, շարունակում էի ինքս ինձ հարցնել սկզբում»։

2016թվականի ամառվանից սկսած, երբ իմ եվրոպական կամավորական ծառայությունն էի անցկացնում Ֆրանսիայում, վստահ էի, որ ուզում եմ ևս մեկ տարի կամավորությամբ զբաղվել մինչ համալսարան ընդունվելս։ Եթե անկեղծ, ապա այլ երկրներում կամավորական աշխատանքի ծրագրեր փնտրելիս Հայաստանն ինձ համար երբեք նախընտրելի տարբերակ չի եղել, բայց երբ իմ ուղարկող կազմակերպությունն ասաց, որ Հայաստանում կա կազմակերպություն, որ կամավոր է փնտրում, ես անմիջապես լրացրեցի դիմում-հայտս ու արդեն երկու շաբաթ անց հայտնաբերեցի ինձ Գյումրու փողոցներով քայլելիս։ Այո, գուցե իմ ժամանումը Հայաստան այնքան արկածային չէր, որքան ֆիլմի գլխավոր հերոսինը, բայց ինձ համար Հայաստանում գտնվելու ողջ ընթացքն արկած է եղել։

ԵՆԿ-ն անկասկած տվել է ինձ բազում հնարավորություններ, ձեռքբերելու և զարգացնելու հմտություններ, որոնք ապագայում պետք կգան։ Իհարկե, այդ բոլոր հնարավորությունների հետ մեկտեղ հանդիպել եմ նաև բազում մարտահրավերների՝ հատկապես սկզբում, երբ ոչինչ չգիտեի հայկական մշակույթի և լեզվի մասին։ Ես ասում եմ «մարտահրավեր»՝  «խնդիրներ» բառի փոխարեն, քանզի երբ դու կամավոր ես, շատ կարևոր է դրական տրամադրվածությունը։ Մարտահրավերներն ինձ ընտելացրին և տվեցին ուժ և անսահման հետաքրքրասիրություն՝  դեմ դուրս գալու նոր մարտահրավերներին այն տեղերում որտեղ ինձ չէի էլ կարող պատկերացնել մի տարի առաջ։

Որոշ մարդիկ ասում ե, որ կամավորությունը ժամանակի կորուստ է, քանի որ ո ՛չ գումար ես ստանում, ո ՛չ կրթություն, բայց թույլ տվեք չհամաձայնել։ Այո ՛, գումար չես աշխատում, բայց այն ինչ ստանում ես կամավորության դիմաց շատ ավելի արժեքավոր է քան փողը։ Երբ կամավորությամբ ես զբաղվում, հանդիպում ես նոր մարդկանց, ում հետ կիսում ես գաղափարներ, ձեռք ես բերում նոր կարևոր հմտություններ, օգնում ես կյանքի կոչել սիրուն գաղափարներն ու նախաձեռնությունները։ Այն փորձը, որ ձեռք ես բերում կամավորական աշխատանքի ընթացքում (լինի դա տեղական կամ միջազգային) եզակի է և չպետք է երբևէ թերագնահատվի։

Ես կքաջալերեմ ցանկացած երիտասարդի զբաղվել կամավորությամբ։ Դուք երբեք չեք զղջա։

Քրիստիան Կենսմարկ

22 տարեկան

Դանիա

IMG_7862  5  19357692_10212195520136377_1762069690_n  18582147_1556637064369724_6498335670081975558_n