Սահմաններից վեր. Հայաստան — Թուրքիա ծրագիր

beyondbordersՀրանտ Դինք հիմնադրամը, համագործակցելով Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ, շարունակում է խրախուսել փակ սահմաններից այն կողմ երկու հարևան երկրների մարդկանց և հաստատությունների միջև կապերն ու ոլորտային գիտելիքի փոխանակումը։

 

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցության շնորհիվ՝ 2017-2019 թթ․ «Սահմաններից վեր» ծրագրի շրջանակներում Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը կաջակցի 150 անհատի՝ միջսահմանային այցերի միջոցով հարևան երկրում հստակ ծրագրեր իրականացնելու համար` հոգալով նրանց ճանապարհածախսը։

Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծից կօգտվեն Հայաստանից և Թուրքիայից 10 մասնագետներ, ում հնարավորություն կտրվի ապրել և հատուկ ծրագրերի շրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի հյուրընկալող կազմակերպությունում՝ 4-ից 8 ամիսների ընթացքում։

Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրերը հնարավորություն կտան մեկ շաբաթանոց անհատական մոտեցմամբ նախագծված փոխանակման ծրագրեր/ուսումնական այցելություններ կազմակերպել մասնագետների համար, ովքեր համագործակցություն կհաստատեն տարբեր թեմատիկ ոլորտներում՝ ներառյալ կրթություն, մեդիա, առողջապահություն, տեխնոլոգիաներ, երիտասարդություն, մշակույթ, արվեստ և քաղաքացիական հասարակություն։