Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի` ա) համակարգողի և բ) երկու երիտասարդական աշխատողների թափուր հաստիքների համար։ ա) ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Կենտրոնի համակարգող ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 10 ամիս՝ 2 ամիս փորձաշրջանով և երկարաձգման հնարավորությամբ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Դեկտեմբերի 10, 2017 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Գյումրի, «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն և ԵՆԿ ՀԿ գրասենյակ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Ծրագրի ղեկավար ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի աշխատակազմի և գործառույթների կառավարում և վերահսկում ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻ...


final
Ուշադրություն, ուշադրություն, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, Հայաստանում Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնի շրջանակներում, կամավորների միջազգային օրվան ընդառաջ և Եվրամիության Էրազմուս+ ծրագրի գործունեության 30-րդ տարեդարձին նվիրված հայտարարում է «Life-Changing Mobility Experience» խորագիրը կրող ֆոտո մրցույթ Եվրամիության «Էրազմուս+ Երիտասարդություն» ծրագրի 3 անվանակարգերում՝ 1․ Եվրոպական կամավորական ծառայություն (EVS), 2․ Երիտասարդական փոխանակում, 3․ Երիտասարդական աշխատողների շարժունակություն։   Մրցույթի պահանջները Ներկայացվող լուսանկարները պետք է լինեն 2017 թվականի ընթացքում Հայաստանում և Հայաստանից դուրս տեղի ունեցած վերոնշյալ անվանակարգերի ծրագրերից։ Մրցույթին կարող են մասնակցել ինչպ...


IMGP8383
Նոյեմբերի 16-ին՝ ուսանողների միջազգային օրվան ընդառաջ, Գյումրիում անցկացվեցին մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվեց Երիտասարդական պալատում. Շիրակի մարզում գործող բարձրագույն, միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատություններում սովորող 22 ուսանողներ իրենց բարձր առաջադիմության և հասարակական ակտիվ գործունեության համար արժանացան Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի պատվոգրերի: Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն»-ի հետ համատեղ պատրաստել էր անակնկալ, որի արդյունքում վիճակահանության սկզբունքով 3 ուսանողների 2018 թվականի ընթացքում Եվրամիության «Էրազմուս+ Երիտասարդություն» ծրագրի շրջանակներում արտերկրում վերապատրաստվելու հնարավորություն ընձեռվեց: Ուսանողների պարգևատրման արարո...


Christian
Դուք հավանաբար տեսել եք «Կորած մոլորածը Հայաստանում» ֆիլմը։ Կարճ ասած, այն երկար պատմություն է մի տղայի մասին, ով պատահական հայտնվում է Հայաստանում։ Ի տարբերություն գլխավոր հերոսի, ով ամերիկացի է, ես եկել եմ «Դանիայից», (ինչպես անվանում են այստեղ) և թեպետ ես գլխավոր հերոսի նման չեմ առևանգվել որևէ ինքնաթիռով՝ Թուրքիայում օդապարիկով թռչելիս, սակայն հենց իր նման հայտնվել եմ մի տարօրինակ երկրում՝ տարօրինակ լեզվով, մշակույթով և ավանդույթներով։ «Ինչպե՞ս եմ հայտնվել այստեղ, շարունակում էի ինքս ինձ հարցնել սկզբում»։ 2016թվականի ամառվանից սկսած, երբ իմ եվրոպական կամավորական ծառայությունն էի անցկացնում Ֆրանսիայում, վստահ էի, որ ուզում եմ ևս մեկ տարի կամավորությամբ զբաղվել մինչ համալսարան ընդունվելս։ Եթե անկեղծ, ապա այլ երկրներում կամավորական աշխատանքի ծրագրեր փնտրելիս Հայաստանն ...


elina
Եթե դուք ինձ մի տարի առաջ ասեիք, որ այսօր նստած եմ լինելու Հայաստանյան հասարակական կազմակերպություններից մեկի գրասենյակում, ես հավանաբար կծիծաղեի ու կասեի, որ դուք գժվել եք: Նախ և առաջ հենց այն պատճառով, որ ես երբեք չէի լսել Հայաստանի մասին, և սա այն երկիրը չէր, ուր կուզեի այցելել: Բայց այո, ես այսօր այստեղ եմ J և իսկապես շատ ուրախ եմ դրա համար: Հայաստանն իրոք տարբերվող երկիր է (տեղ-տեղ նույնիսկ տարօրինակ) սկսած լեզվից, որը սովորում եմ, վերջացրած հանրային տրանսպորտով, մասնավորապես միկրոավտոբուսներով, որոնք կարծում եմ առաջին բանն էին, որից մշակութային շոկ ապրեցի առաջին անգամ նսելիս. Ամբողջ ճանապարհին ինքս ինձ հարցնում էի «սա ի՞նչ է, գրողը տանի»։ Այնուամենայնիվ, պիտի խոստովանեմ, որ ընտելացա մշակութային տարբերություններին և իսկապես սիրեցի Հայաստանն՝ իր բոլոր առանձնահատ...


kk
Հրանտ Դինք հիմնադրամը, համագործակցելով Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ, շարունակում է խրախուսել փակ սահմաններից այն կողմ երկու հարևան երկրների մարդկանց և հաստատությունների միջև կապերն ու ոլորտային գիտելիքի փոխանակումը։   Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցության շնորհիվ՝ 2017-2019 թթ․ «Սահմաններից վեր» ծրագրի շրջանակներում Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը կաջակցի 150 անհատի՝ միջսահմանային այցերի միջոցով հարևան երկրում հստակ ծրագրեր իրականացնելու համար` հոգալով նրանց ճանապարհածախսը։ Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծից կօգտվեն Հայաստանից և Թուրքիայից 10 մասնագետներ, ում հնարավորություն կտրվի ապրել և հատուկ ծրագրերի...


IMG_5195 - Copy
Երբ՝ Նոյեմբեր 2017 – Հոկտեմբեր 2018 Նպատակ՝  Խթանել կամավորությունը և կապել արվեստը և միջմշակութային ուսուցումը՝ նպաստելով երիտասարդների հզորացմանը և ինքնազարգացմանը։ Կամավորի առաջադրանքները՝ Շիրակի մարզի և Գյումրու 13-30 տարեկան երիտասարդների համար պլանավորել և անցկացնել «Ձեռագործ աշխատանք»-ի ակումբ՝ ամսական երկու անգամ, աջակցել «Միջմշակութային ակումբ»-ի և «Ուրբաթօրյա սրճարան»-ի կազմակերպչական  աշխատանքներին, պլանավորել, նախապատրաստել և անցկացնել կամավորությունը խթանող միջոցառումներ` «Կամավորության ամիս ԵՆԿ-ի հետ» նախագծի շրջանակներում, կազմակերպել ֆոտոցուցահանդես, բացօթյա կինոդիտումներ, իրենց երկրի մշակույթի, ուտեստների, պարերի և այլնի ներկայացում, ինչպես նաև պատրաստել ԵՆԿ ամսական պարբերականը։...


Սիրով տեղեկացնում ենք, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մեկնարկում է գերմաներենի նոր ակումբ սկսնակների համար, որը վարելու է Գերմանիայից ժամանած Եվրոպական կամավորական ծառայության կամավոր Մերլին Զայֆերթ: Եթե ցանկանում եք սովորել գերմաներեն կամ բարելավել ձեր գիտելիքներն, ապա շտապեք գրանցվել մինչև նոյեմբերի 10-ը՝ լրացնելով հետևյալ առցանց դիմում-հայտը: Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի երկուշաբթի և կիրակի օրերից) կամ այցելել ԵՆԿ գրասենյակ՝ Շահումյան 69 հասցեով (Արևամանուկ շենք, 1-ին հարկ): Ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին` ժամը 14:30-ին:...