Հոկտեմբերի 7, 2017

ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ն  (այսուհետ՝ Պատվիրատու) հրավիրում է շինարարական ընկերություններին և անհատ ձեռներեցներին (այսուհետ` Մասնակից) մասնակցելու վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքների իրականացման համար հայտարարված շինարարական կազմակերպությունների/անհատ ձեռներեցների ընտրության Բաց մրցույթին:

Տարածքը, որը գտնվում է Գյումրի քաղաքում, ունի 93,55 ք/մ մակերես: Շինությունը օգտագործվելու է որպես բաց երիտասարդական կենտրոնի աշխատանքային տարածք, որը առաջարկելու է 13-18 տարեկան պատանիներին մատուցվող ծառայությունների լայն շրջանակ` ներառյալ կյանքի հմտությունների և աշխատանքային մրցունակության միտված  հմտությունների ուսուցում, անհատական կամ խմբային խորհրդատվություն և ոչ-ֆորմալ կրթություն։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`

  1. Կտուրի վնասված և բացակայող հերձաքարերի (շիֆերների) փոխարինում: Դրանց միակցման հատվածների թերությունների վերացում: Բացակայող ջրհորդանների ավելացում, վնասվածների փոխարինում:
  2. Շինության ճակատային և կողային արտաքին պատերի վնասված հատվածների վերանորոգում և ներկում:
  3. Գլխավոր մուտքի արտաքին աստիճանների վնասվածքների վերացում, աստիճանավանդակի թարմացում, ներկում:
  4. Գլխավոր մուտքի արտաքին շքահարթակի վնասվածքների վերացում, թարմացում:  Ներկայումս բացօթյա հարթակի ձևափոխում՝ մուտքի ջերմակայունությունն ապահովելու նպատակով: Հարթակի կտուր-անձրևանոցի ձևափոխում:
  5. Շինության ճակատային մասի բացակայող լուսամուտի (2 հատ) վերատեղադրում:
  6. Լուսամուտների շրջանակների, գլխավոր մուտքի (արտաքին) դռան և միջանցիկ (ներքին) դռների թերությունների վերացում, թարմացում, կողպենքների, բռնակների փոփոխում:
  7. Շինության ներքին էլկտրականության ցանցի փոփոխում և համապատասխանեցում երիտասարդական կենտրոնի գործունեության արդի պահանջներին:
  8. Ջրատաքացուցիչի և ջեռուցման ցանցի (ջրագծեր և ջեռուցման մարտկոցներ) տեղադրում:
  9. Ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի թերությունների վերացում:
  10. Սրահների (սենյակների) ներքին հիմնանորոգում (վնասվածքների և թերությունների վերացում, հատակի լամինատապատում, հարդարում, ներկում):
  11. Օժանդակ-տնտեսական հատվածների ներքին հիմնանորոգում (վնասվածքների և թերությունների վերացում, հարդարում, սալիկապատում, ներկում):
  12. Խոհանոցի լվացարանի և ծորակի տեղադրում։
  13. Սանհանգույցում զուգարանակոնքի, լվացարանի, ծորակի տեղադրում:
  14. Նորոգումների ժամանակ բացահայտված այլ թերությունների վերացում:

ԺԱՄԿԵՏՆԵՐԸ՝
Աշխատանքները կատարվելու են առավելագույնը 2 ամսվա ընթացքում՝ հոկտեմբեր 20-ից մինչև դեկտեմբեր 20-ը ընկած ժամանակահատվածում:

ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ՝
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.

  • Ուղարկել ԴԻՄՈՒՄ yic@yic.am և gayane.arakelyan@yic.am էլ.հասցեներին, որտեղ պետք է նշել, որ դիմող կազմակերպությունը կամ անհատ ձեռներեցը հետաքրքրված է շինարարական աշխատանքների մրցույթով և կարող է կատարել շինարարական աշխատանքները վերընշված ժամանակահատվածում:
  • Նույն էլ.հասցեին ուղարկել դիմող կազմակերպության կամ անհատ ձեռեներեցի` գրանցված լինելու վկայող փաստաթուղթ:

Փաստաթղթերն ուղարկելու վերջնաժամկետն է սույն թվականի ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ը, ԺԱՄԸ 18։00-Ն։

ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ`
Դիմում ներկայացրած կազմակերպությունները պետք է ներկայացնեն տեխնիկական նկարագիր (смета), որի հիման վրա էլ կկատարվի ընտրությունը:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործունեություն ծավալող շինարարական գրանցված կազմակերպություններ կամ անհատ ձեռներեցներ:

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:

Հաղթող  մասնակիցը որոշվում է  ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով:

Պատվիրատուն մրցույթում հաղթած մասնակցին պայմանագիր կնքելու որոշման մասին հայտնում է էլեկտրոնային նամակով կամ հեռախոսով տեղեկացնելու միջոցով:

Հայտերի բացումը կկատարվի գնահատող հանձնաժողովի կողմից` Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի գրասենյակում (ք. Գյումրի, Շահումյան 69) նոյեմբերի 10-ին ժամը 13:00-ից հետո:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ -ի գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով։