Հայաստանում արդեն գործում է ERASMUS+ YOUTH. Տեղեկատվական Կենտրոնը

19961192_852673374883534_4534265792889263627_n Սեպտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Հայաստանում «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն»-ի գործունեության մեկնարկին:

Ասուլիսի ընթացքում Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Արթուր Նաջարյանը ներկայացրեց Հայաստանում «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն»-ի ստեղծման նպատակները, գործունեության ուղղությունները, թիրախային խմբերը, երիտասարդներին, պետական, հասարակական և մեդիա կազմակերպությունների ներկայացուցիչներին ընձեռվող հնարավորությունները։

Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը, ինչպես նաև Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան:

Վերջիններս խոսեցին Հայաստանում «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն»-ի բացման կարևորության մասին՝ ընդգծելով երիտասարդների համար վերջինիս օգտակար լինելը: Այնուհետ տեղի ունեցավ հարց ու պատասխան:

*Հայաստանում Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնի գործունեության համակարգումը իրականացնում է Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը:

 

21272305_880349392115932_615114074100185091_n  21272334_880347792116092_1606815869222684582_n 21314790_880349375449267_4280173209034954293_n

Տեսնել ավելին